ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դիտել նաև
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակովորապես երկկողմանի փակ է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

