Մոսկվայում հայ գործարար է սպանվել
Այսօր առավոտյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Հունիսի 27-ի առավոտյան Մոսկվայի Վերեյսկայա փողոցում, իր գրասենյակի հարեւանությամբ գնդակահարվել է գործարար Վաչիկ խաչիկի Աբգարյանը։ Հաղորդում է «Sputnik»-ը:
Մի խումբ անձինք հրազենից կրակ են բացել գործարարի ուղղությամբ։ Աբգարյանը վիրավորվել է կրծքավանդակից, տեղափոխվել հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ 57-ամյա Վաչիկ Աբգարյանը ՌԴ–ում զբաղվում էր շինարարական բիզնեսով։ Նա 2002 թ–ին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում էր «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը:

