Ասելու են՝ տեսա՜ք, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից չի, նա դուրս եկավ Հայաստանից՝ թողնելով, որ թուրքերը հայերին կոտորեն
Իսկ գիտե՞ք թե այս ռուսաֆոբներն ինչ են ասելու, երբ Ռուսաստանն արդեն դուրս էկած լինի Հայաստանից, ու հաջորդ եղեռնը սկսի, երբ հայերը ընտանիքներով կոտորված կլինեն ու դեսուդեն շպրտված, երբ նորից կգրվեն Նահանջներ առանց երգի ու նորից աշխարհով մեկ հայերն իրենց ազգանուններն ու լեզուն կփոխեն, ինչն արդեն սկսվել է։
Ասելու են՝ տեսա՜ք, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից չի, նա դուրս եկավ Հայաստանից՝ թողնելով, որ թուրքերը հայերին կոտորեն։
Նրանց մուրազն ա, որ Ռուսաստանը դուրս գա Հայաստանից, օր ու գիշեր դրա համար են վիզ դնում, բայց հենց նպատակին հասնեն՝ Ռուսաստանը դուրս գա, ասելու են՝ ահա, թռավ, թուրքի հետ պայմանավորվեց, մեզ վաճառեց, թողեց կոտորեն։ Էդ հիմա են Սասնա աղետարարները, Ազատություն ու Ֆաքթորանման եղեռնամիջոցները վճռական խաբում, թե Ամերիկայի հետ լինելը մի զանգի հարց ա։
Այդ տեքստերը արդեն պատրաստ, դրած են իրենց մոտ, թե ինչ պիտի ասեն, երբ Եղեռնը վրա հասնի, թե ում պիտի եթեր կանչեն, որ էդ տեքստերն ասի։
Նույնը Արցախի հետ չարեցի՞ն։ Սաղ կյանք ռուսաֆոբիա էին տարածում, 3 ոստիկան սպանեցին հանուն դրա, սաղ իշխանությունը թուրքահպատակ դարձրին, իսկ պատերազմից հետո ասեցին՝ հա-հա, ռուսը չօգնեց։ Այն տեքստերը, որ հիմա շուտասելուկի պես կրկնում, նույնպես գրված, դրած էին իրենց մոտ Արցախի եղեռնից առաջ։
Եթե Արցախի պատերազմից հետո առնվազն 5 եղեռնագործ ռուսաֆոբ են կանչում, որ հիմարություններ դուրս տան Ֆաքթորի հաղորդման ժամանակ, ապա Եղեռնից հետո 40 կկանչեն։ Չէ, դե եղեռնից հետո Ֆաքթոր ու Ազատության առաքելությունն ավարտված կլինի, Ազատության լրագրողները անգործ կամ Ամերիկայում թոշակով կապրեն։
Քաքի մեջ ենք, բարեկամներ, մեր ձեռքով մեզ վերացնելու քաքի մեջ ու կրկին զինաթափված ու կրկին երգելու ենք այբուբենի առաջին տառը, որ միայն զենքով կա հային փրկություն։
Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

