Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Պատերազմից 1 տարի և 3 ամիս անց Տավուշի զավակներին՝ մեր անհայտ կորած տղաներին գտել են։
Տղաները համալրել են անմահների գունդը։
Առաջին նկարում Ռուբենն է Պողոսյան Բերդ քաղաքից՝ համեստ, մատով ցույց տված ընտանիքի, երիտասարդ ծնողների միակ արու զավակը։ Ռուբենը դպրոցական տարիներից աչքի էր ընկնում պայծառ, գրավիչ ժպիտով, դրական էներգիայով, ընդգծված հարգանքով յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Բնավորության մեջ առանձնացած բացառիկ նրբանկատություն կար շրջապատող աշխարհի նկատմամբ՝ ժառանգած արվեստագետ, տաղանդավոր մայրիկից։
Իսկ աջ նկարում Վահե Պապյանն է Մովսես գյուղից։ Վահեն բացառիկ ընկերասեր մարդասեր, հայրենասեր կերպար ուներ, տակավին երիտասարդ, բայց ամբողջությամբ գիտակցում էր զինվորական ծառայության ամբողջ լրջությունը, բոլորը պատմում են, որ բանակի նվիրյալ է եղել։
Հավերժ փառք ձեզ մեր խղճի, պատվի մարտիկներ։
Մեր ամեն խաղաղ օրվա, մեր ամեն առավոտի համար շնորհակալ ենք Ձեզ։
Թող ձեր հոգին ու մարմինը ճշմարիտ խաղաղությոին ու հանգստություն գտնեն Աստծո ու մայր հողի գրկում։
Սիրում ենք Ձեզ, շատ
Անտանելի է կորստի ցավը...
«Տավուշի օրագիր» ֆեյսբուքյան էջից



