Առկա պատվաստանյութերը մոդիֆիկացնելու համար կպահանջվեն շաբաթներ, ինչը չափազանց երկար է շուկայի կայունությունն ապահովելու համար
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամմի հայտնաբերումն երեկ ցնցեց համաշխարհային շուկան: Արդյունքում նավթի գինն ընկավ 10%-ով՝ հարցականի տակ դնելով դեկտեմբերի սկզբին OPEC+ նիստին արդյունահանման ծավալների ավելացման մասին կայացվելիք որոշումը:
Նման ցնցումը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ առկա պատվաստանյութերն ի վիճակի չեն պաշտպանել նոր շտամմից: Ըստ միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների՝ ստացվում է, որ վերջին շուրջ 1 տարվա պատվաստանյութային քարոզը դառնում է առոչինչ: Արդյունքում Եվրոպայում արդեն կանխատեսում են տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Լոքդաունի են գնացել Ավստրիան, Սլովակիան, դրա կիրառումը քննարկվում է նաև Գերմանիայում:
Առկա պատվաստանյութերը մոդիֆիկացնելու համար կպահանջվեն շաբաթներ, ինչը չափազանց երկար է շուկայի կայունությունն ապահովելու համար:
Հ.Գ. Այս զարգացումների արդյունքում կրկին կարող է նվազել նավթամթերքի, ինչպես նաև հեղուկ գազի գինը, այդ թվում՝ Հայաստանում: Այնպես որ սպասենք հայտարարությունների՝ կառավարության հերթական աննախադեպ ձեռքբերման մասին:
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

