Ալիևն ասում է «կենցաղային վեճ» է. կենցաղային վե՞ճ. երբվանից է որպես «կենցաղային վեճ» բնութագրվում գնդակահարությունները
Ալիևն ասում է. «Կենցաղային վեճ է»։
Կենցաղային վե՞ճ։ Երբվանից է որպես «կենցաղային վեճ» բնութագրվում գնդակահարությունները։
Չկա հակադարձում, լռում ե՞ս, ուրեմն համաձայն ես։
Պուտինն ասում է «Բացվելու են միջանցքները»։
Պատահականությու՞ն։
Երբվանի՞ց է միջանցքը դարձել ճանապարհ։
Հետո, երբ միջանցքները բացվեն, ասելու ենք, ահա՜, խաբեցին ու այդտեղ ռուսը կպատասխանի. «բայց ասել էինք միջանցք, ինչու՞ եք զարմանում»...
Նոյեմբերի 9ի հայտարարության կետերը պատշաճ կատարվել է։
Ո՞վ է կատարել, մե՞նք, իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի մասին։ Արդյո՞ք գերիներին վերադարձրել են, արդյո՞ք ամեն մեկը կանգնած է իր տեղում, թե՞ թուրքը մտել է մեր տուն ու դուրս չի գալիս։
Կրկին լռություն ...
Դե ոչի՛նչ, մարդիկ էին հավաքվեցին, խոսեցին, ավարտեցին, հո ամեն ինչին չպետք է ուշադրություն դարձնել...
Աչքերս կրկին թողնենք փոշով լցվի, կարիք չկա՛ տեսնելու, թե ինչպե՞ս են մեր ձեռքից հայրենիք տանում...
Սոֆյա Հովսեփյանի Ֆեյսբուքյան էջից

