Ասել է թե՝ ավելի լավ չէր, արդյո՞ք, ապրել «նախկին թալանչիների» կողմից «ավերված» այդպիսի երկրում, քան այն «Հայրենիքում», որը խոսքով ժողովրդավար ու շենացող է, իսկ իրականում՝ բռնապետական և օր-օրի հյուծվող
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Երանի այն երկրի ապրած ժամանակներին, որը տարիներ շարունակ ղեկավարվելով «թալանչի» իշխանությունների կողմից, կարողանում էր
-«80-ականների զենքով» պահել արյամբ ազատագրված իր պատմական Հայրենիքի հազարավոր քառակուսի կիլոմետրերով տարածքները,
-աշխարհի ու, առավել ևս, պարտված թշնամու հետ խոսել հաղթողի դիրքերից,
-գրեթե վերականգնել 88-ի երկրաշարժի արդյունքում ունեցած աղետի գոտին,
-մութ ու ցուրտ տարիների գյուղերն ու քաղաքները հնարավորության սահմանում դարձնել լուսավոր ու տաքուկ,
-բանակն աստիճանաբար համալրել ժամանակակից զինատեսակներով, այդ թվում՝ հրթիռահրետանային ու հակաօդային սպառազինությամբ և «Իսկանդեր» տիպի օպերատիվ-մարտավարական համակարգով,
-ստեղծել ինժեներական ամրակառույցներով համալրված պաշտպանական բնագծեր,
-ունենալ անկախ ռազմական փորձագետների գնահատմամբ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը,
-և, վերջապես՝ միջազգային հարթակներում, հարկ եղած դեպքում, կարողանալ ներկայացնել սեփական շահերից բխող տեսակետ և լինել լսելի...
Ասել է թե՝ ավելի լավ չէր, արդյո՞ք, ապրել «նախկին թալանչիների» կողմից «ավերված» այդպիսի երկրում, քան այն «Հայրենիքում», որը խոսքով ժողովրդավար ու շենացող է, իսկ իրականում՝ բռնապետական և օր-օրի հյուծվող...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

