Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Կարեն Դեմիրճյանի պահանջով սկսեցինք կառուցել Մեղրի-Քաջարան ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի ցանկություններն ավարտվեն. Հենրիկ Քոչինյան

Հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ 1960-ականներին ՀՀ Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացրել կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն ՀՀ սահմանի տեղը՝ իհարկե գիտեին։

 

«Մինիստրների խորհրդի կազմում չէր կարող լինել ոչ գիտակից մարդ։ Գիտեին, որ այդ ճանապարհը կառուցելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին, գիտեին՝ ինչի համար են կառուցում, ինչու են հենց այդտեղով կառուցում, որովհետև Ադրբեջանն ուզում էր Արաքսով ավտոմոբիլային ճանապարհ կառուցել և հասնել Հայաստանին։ Նռնաձորի մոտ այդ ճանապարհը փակվեց, և ադրբեջանցիները չկարողացան առաջ շարժվել։ 1970-ականներին ադրբեջանցիները նորից շարունակում էին իրենց նպատակներն առաջ տանել, երբ Հեյդար Ալիևը սկզբից Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղարն էր, հետո՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, նա կուրացիա էր անում ճանապարհները, փորձեց նորից այդ խնդիրն առաջ տանել։ Եվ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի պահանջով, հորդորով մենք սկսեցինք կառուցել Մեղրի-Քաջարան ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի ցանկություններն ավարտվեն»,- նշեց Հենրիկ Քոչինյանը, հաղորդում է -ը։

Ըստ նրա, այսօր, երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ 22 կմ-ն անցնում է  Ադրբեջանի տարածքով, հետևաբար՝ հարց է առաջանում, երբ հայկական կողմը ճանապարհ էր կառուցում ու Ադրբեջանի «տարածք գրավում», Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում, չէի՞ն հասկանում, թե՞ իրենց համար դա որևէ տնտեսական նշանակություն չուներ։ Չէր կարող տնտեսական նշանակություն ունենալ, որովհետև այդ ճանապարհներին Ադրբեջանը չուներ ադրբեջանական գյուղեր, արդյունաբերություն և այլն։

 

«Այդ ճանապարհի մի հատվածը կառուցվում է  անտառների միջով, բնական է, որ անտառահատում պետք է լիներ բավականին լայն ճակատով, հետևաբար՝ ադրբեջանցիները համաձայն էին, որ իրենց անտառները հատենք ու ճանապարհ կառուցենք։ 1964 թվականից սկսած ՀՀ կառավարությունն ամեն տարի բյուջեով ճանապարհների պահպանության համար գումարներ է հատկացրել և մշտապես նշել է՝ Գորիս-Կապան ճանապարհ, երկրորդ կարգի ճանապարհ, 68 կմ երկարությամբ, և իքս գումար է հատկացվել պահպանության, սպասարկման, նորոգման և այլնի համար»,- հավելեց Հենրիկ Քոչինյանը։

Նա ընդգծեց նաև, եթե խոսքը վերաբերում է ՀՀ սահմաններին, կարելի է  գնալ ու գտնել 80 տարեկան պապիկի, ով 60 թվականին այդ ճանապարհի վրա աշխատել է, փաստաթուղթ գտնել, որն ընդամենը գյուղապետի ստորագրությամբ թուղթ է, և ամեն ինչ համախմբել ու դարձնել կռվան։ Եթե հայկական կողմը միշտ խնդրողի դերում լինի, ապա առաջին անգամ խնդրանքը կհարգեն, երկրորդ անգամ բանի տեղ չեն դնի, և դրանով էլ խնդիրը կավարտվի, հետևաբար՝ պետք է հանդես գալ պայքարողի դերում։

«Խոսքը միայն ճանապարհի մասին չէ, երբ դուք ճանապարհ եք զիջում, դա չի նշանակում, որ իքս կիլոմետր ինչ-որ հողաշերտ է։ Ցանկացած ճանապարհի աջ և ձախ կողմերից տարիներ շարունակ գոյանում են ինֆրաստրուկտուրաներ, համայնքներ, բնակավայրեր և այլն։ Երբ մենք զիջում ենք այդ 22 կմ-ն, նշանակում է,  որ դրանից դեպի Հայաստան ընկած հատվածում մենք հետագայում այլևս անելիքներ չունենք։ Մենք պարտավոր ենք նաև այլընտրանքային ճանապարհ կառուցել, հակառակ դեպքում մենք որևէ ձևով Աղվանի գյուղում ապրող բնակչին պետք է ասենք՝ ճանապարհ չկա, ոտքով գնա Կապան»,- շեշտեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>