Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում

Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է

Վերջերս հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը: Այս մասին  տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:

«Մենք հանրապետությունում ունեինք հարյուր հազարներով բնակարաններ, որոնց կադաստրային արժեքը 3 մլն-ից ցածր էր և վերջիններիս համար գույքահարկ չէին վճարում, օրինակ, Երևանում ավելի քան 100 հազար նման բնակարան կար: Հարկային օրենսգրքով և դրանից հետո ընդունվեց օրենք անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ. արդեն այստեղ տրամաբանությունը փոխվեց: Հարկման հիմքը կադաստրային արժեքն է, իսկ դա մոտարկվում է շուկայական արժեքին»,- նշում է ՀՀ ՏԿԵՆ համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը: Վերջին անգամ կադաստրային գնահատման մեթոդաբանությունը մշակվել էր 2002թ.-ին՝ անշարժ գույքի շուկայի տվյալների հիման վրա, ինչը խիստ տարբերվում էր ներկայիս շուկայական արժեքներից: Միևնույն ժամանակ նախկին օրենսդրությամբ հողամասերը և շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար՝ գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից երկու հարկերը միավորվել են մեկում և կոչվում են «անշարժ գույքի հարկ»:

«Անշարժ գույքի կադաստրային արժեքը ներկայումս ձևավորվում է հողամասի և շինությունների կադաստրային արժեքների գումարից և հարկվում է ամբողջական՝ միասնական արժեքից: Այս մոտեցումը հնարավորություն տվեց պարզեցնել վարչարարությունը, ստանալ շուկայականին մոտարկված արժեքներ, որի համար հիմք հանդիսացան կատարված օրենսդրական փոփոխությունները: Այս ամենի հետևանքով կատարվեց նաև ՀՀ տարածագնահատման նոր գոտիականություն»,- ասում է ՀՀ կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման բաժնի պետ Հակոբ Հովհաննիսյանը:

Նոր գոտիավորմամբ ՀՀ տարածքը բաժանվեց 20 տարածագնահատման հատվածների, որից 1-12 –րդ գոտիները Երևանում են:

«Ամենաբարձր գոտին առաջին գոտին է, որի գործակիցը մեկ է, և պրոգրեսիվ եղանակով հողամասերի համար 0,65 քայլով նվազում է մինչև 20-րդ գոտի, իսկ շինությունների համար 0,8 գործակցով է՝ էլի մինչև 20-րդ գոտի: Այսինքն՝ օրենքով սահմանվեցին նաև հողամասերի և շինությունների բազային արժեքները: 1քմ հողամասի բազային արժեքը սահմանվեց 330 հազար դրամ, որը առաջին գոտու` փոքր կենտրոնի կադաստրային արժեքն է և 12-րդ գոտին՝ 2888 դրամ»,- նշում է Հակոբ Հովհաննիսյանը:

Անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները հարկային նոր բեռի տակ չընկնեն, վճարման փուլային տարբերակ է ընտրվել:

«Հարկման բազայից հետո նախատեսվում է քայլ առ քայլ գալ վերջնական փուլի: Առաջին տարում եղավ գնահատված արժեքի 25 %-ի չափով հարկի գանձումը, 2022թ. ևս 5% կավելանա և այդպես մինչև 2026թ. Կավարտվի՝ ամբողջ 100% գնահատման առումով: Այս պահին անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է: Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր քաղաքացիներին խնդրել, որ սահմանված ժամկետում վճարեն իրենց գույքային միավորների հարկային պարտավորությունները՝ ավելորդ տույժերից խուսափելու համար, որովհետև դեկտեմբերի 1-ից հետո օրենքով նախատեսված դրույթով համայնքը հաշվարկելու է 0.04 % տուգանք 730 օր, ինչը նախատեսված է օրենքով»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Գործընթացն առավել արյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել է համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ: Գործարկվել է pay.e-community.am հարթակը: Այս գործիքն առավել թափանցիկ ու հեշտ է դարձնում ինչպես ՏԻՄ–ի աշխատանքը, այնպես էլ քաղաքացիների հարկերի վճարման գործընթացը:

«Էլեկտրոնային համակարգը բավականին արդյունավետ է, որովհետև այս դեպքում համայնքապետարանն արդեն առցանց է տեսնում նույն փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի տվյալները: Եթե նախկինում սեփականատիրոջ փոփոխություն կամ օտարում էր լինում, ապա դա տեսանելի էր դառնում մի քանի ամիս հետո, իսկ արդեն այս դեպքում առցանց եղանակով երևում է: Իսկ դա քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց համայնքապետարան կամ բանկ գնալու ուղղակի սեփական համակարգչից կամ հեռախոսից կամ վճարահաշվարկային տերմինալներից կատարել իր հարկային պարտավորությունները՝ մի քանի րոպեի ընթացքում»,- ասում է Գարեգին Մանուկյանը:

«Մենք հավաքման գործընթացը կազմակերպում ենք թե՛ տեսուչների ուժերով, թե՛ էլեկտրոնային հարթակներով: Երևան համայնքը համագործակցում է վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի հետ, իրենց մեծ մասը ներառված են այս նոր ծրագրին, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին էլեկտրոնային վճարումներ անելու, որոշ բանկեր էլ , կարծում, եմ, կներառվեն մինչև տարեվերջ: Տեսչական առումով վարչական շրջանների աշխատակազմում կան գանձող տեսուչներ, որոնք հասցեական գանձումներ են կատարում: Գանձման շարժն ընդհանուր առմամբ երևում է: Այս պահի դրությամբ 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի մասով ունենք մուտքեր, վճարումներ, գույքահարկի մասով՝ 1 մլրդ 630 մլն և 361 մլն՝ հողի հարկի մասով»,- նշում է Արմեն Հարությունյանը:

«Բնակչության շրջանում իրականացվում է իրազեկում, որպեսզի տեղեկացված լինեն իրենց հարկային պարտավորությունների կատարման մասին և մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը իրենց սահմանված ժամկետի վճարումը կատարվում են ծանուցումներ: Օրենսդրական այս փոփոխությամբ Նոր Նորք վարչական շրջանում բավականին շատ է այն գույքը, որը ներառվել է նոր օրենսդրական փոփոխության մեջ և բավականին դրական արդյունք կա: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բնակչությանը, որ ընկալելով, ինչու չէ, տեսնելով նաև աշխատանքը կատարում են իրենց պարտականությունները և վճարումներ են կատարում մեր համայնքի բյուջեին»,- նշում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:

Տարեվերջին պարզ կլինի, թե որքան կավելանան համայնքի եկամուտներն անշարժ գույքի հարկման նոր մոտեցման կիրառումից հետո, երբ կամփոփվեն պլանային առաջադրանքի կատարման ցուցանիշները: Այն, որ հավաքված յուրաքանչյուր լուման ուղղվել և ուղղվելու է Երևանի զարգացմանն ու կուտակված խնդիրների լուծմանը, արդեն իսկ տեսանելի է երևանցիների համար՝ քաղաքային իշխանությունների իրագործած ծրագրերով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>