«5 օր է անցել, բայց 2 տասնյակ անհետ կորածից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա». Տիգրան Աբրահամյան
Դիտել նաև
3-ամյա Տիգրանի մարմինը բերել են Ծափաթաղի իրենց տուն
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար
«Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել»․ Տիգրանի հարազատներ
«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են. Աբրահամյան
Մոլդովայի ընտրությունները մտորելու թեմաներ տվեցին և նիկոլենց, և ընդդիմությանը. Մեդիափորձագետ
«Հայաստանի արևելյան սահմանին արձանագրված ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն 2 տասնյակ անհետ կորած հայ զինծառայողներից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա։
Ըստ էության տեղի է ունեցել լոկալ մարտական գործողություններ՝ երկուստեք խիստ սահմանափակված մարդկային ուժի և զինանոցի կիրառման պայմաններում, իսկ բուն գործողությունների թատերաբեմը ևս մեծ տարածք չի ընդգրկել։ Սակայն այս պայմաններում ունենք կորցրած մարտական հենակետեր, իսկ մի քանի տասնյակ հայ զինծառայողների ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։ Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում, իսկ որտեղ կա պատասխանատվության խնդիր՝ գոյություն չունեն»:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

