Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ)
8
Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան

Պուտինի սիրախաղերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կործանարար են Ռուսաստանի համար

Նիկոլ Անհողը և Ադրբեջանի բռնապետը պայմանավորվել են դեկտեմբերի 15-ին հանդիպել ԵՄ և ՆԱՏՕ-ի կենտրոնատեղի Բրյուսելում... 

Սա նշանակում է, որ ՌԴ նախագահի ջանքերը կազմակերպել եռակողմ՝ Պուտին-Նիկոլ Անհող- Ալիև հանդիպումը Մոսկվայում, որի մասին Կրեմլը ակնարկել էր դեռ սույն թվականի հոկտեմբերի վերջին տապալվել են և Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կհանդիպեն ՌԴ-ի հակառակորդների "մայրաքաղաքում"...

Մոսկվայում դեռ լավ չեն պատկերացնում, որ արևմուտքի դրածո և նրանց շահերը սպասարկող Նիկոլ Անհողը, ով իշխանության գալով դիտավորյալ տապալեց Մինսկի խմբի բանակցային գործընթացը, 2020 թ-ին սանձազերծեց պատերազմ և փորձում էր ամբողջ Արցախը հանձնելով թուրքերին հաջորդ քայլով Հայաստանից դուրս շպրտել ռուսական ռազմաբազան և չեզոքացնել ՌԴ ազդեցությունը, շարունակում է կիսատ մնացածը...

Այո՛, Մոսկվային հաջողվեց կանգնեցնել պատերազմը և պարտադրել հակամարտող կողմերին փաստաթուղթ ստորագրել, բայց ՌԴ-ին Հայաստանից վտարելու գործընթացը շարունակվում է, որի մաս կարելի է դիտարկել նաև սույն թվականի նոյեմբերի 14-16-ը տեղի ունեցած իրադարձությունները Ջերմուկ-Սիսիան հատվածում, որտեղ մենք ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ, որի մեջ Նիկոլ Անհողին սպասարկողները հմտորեն մեղադրեցին ՌԴ-ին...

Մոսկվայում դիտարկում էին, որ Բաքուն կհարձակվի Հայաստանի վրա, իբր, կապիտուլյանտ Նիկոլի կողմից եռակողմ հանդիպումը տորպեդահարելու համար, որից նրանք կօգտվեն և որպես պատերազմը կանգնեցնող հանդես կգան...Իրոք, ադրբեջանցիները հարձակվեցին Հայաստանի վրա, բայց ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ հայաստանյան հասարակության մեծ մասը հենց ՌԴ-ին մեղադրեց ՀՀ-ին չօգնելու համար և չգնահատեց պատերազմի դադարեցումը... Ստացվում է, Նիկոլը գործում է Բաքվի հրահանգներով և Ալիևը հարձակվելով Հայաստանի վրա մի քանի հարց լուծեց.

1. Գրավեց Հայաստանի այն տարածքները, որը ցանկանում էր իրենով անել և, ենթադրաբար, ուներ Նիկոլի բանավոր համաձայնությունը,

2. Հայաստանում բարձրացրեց հակառուսական հիստերիա, որը շատ կարևոր է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն առաջ տանելու համար՝ հատկապես Մեղրիի միջանքի գործածության առումով,

3. Ցույց տվեց Պուտինի թուլությունը. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կազմակերպվում է Բրյուսելում...

Պուտինը, ով մինչև հիմա օգտվելով Նիկոլ Անհողի դավաճանության հետևանքով Հայաստանի թուլությունից մաքսիմալ ուժեղացնում է ՌԴ-ի դիրքերը Արցախում և Հայաստանի հարավում՝ մտածելով իր վերահսկողության տակ վերցնելով տրանսթուրանական պրոեկտ՝ Մեղրիի միջանցքը կկարողանա այն վերահսկել, բայց մի բան հաշվի չի առել, որ Թուրքիայի համար Ռուսաստանը, միևնույն է, թշնամական երկիր է և թուրքերի համար ՌԴ-ի ահռելի տարածքները դիտարկվում են որպես ապագա թուրանական պետության տարածքներ... 

ՌԴ-ի ղեկավարության նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմաբ հիմնականում կիրառած՝ "Куда они денутся без нас" անհեռատես և տգետ, ինչպես նաև միայն ռազմական ուժի վրա հիմնված քաղաքականությությունը "շագրենի կաշվի" նման ոչ միայն փոքրացրել է ՌԴ-ի ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում, այլև Մոսկվային թշնամացրել է նրանցից շատերի հետ...

Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ արևմուտքն իր տեսքով երբեք մեր տարածաշրջան և հատկապես Հայաստան չի գա... Եթե մենք արևմուտքին պետք լինեինք, նույն ԱՄՆ-ն կվավերացնել 1920 թ-ի Սևրի պայմանագիրը, իսկ Ֆրանսիան էլ 1921 թ-ին չէր նվիրի Կիլիկիան Թուրքիային և հիմա նույն թուրքերի հետ լինեին նույն ռազմա-քաղաքական խմբավորումում... Արևմուտքն իր քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում առաջ է տանում հիմնականում Իսրայելի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջոցով...

Այո՛, ՌԴ-ն հիմնակնում պետք է առաջ տանի իր ազգային շահերը... Բայց Հայաստանի կործանումը և հայտնվելը թուրք-ադրբեջանական տանդեմի վերհսկողության տակ չի բխում ՌԴ-ի շահերից... Հայաստանի հարցերը լուծելուց հետո թուրքերը կանցնեն Իրանին, ՌԴ-ին, և որոշ ժամանակ անց նաև Չինաստանին... 

Էրդողանյան Թուրքիան բավական ազդեցություններ է ձեռք բերել Բոսնիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Վրաստանում, Սիրիայում, Իրաքում, արաբական աշխարհում... Սակայն Անկարան կանգ չի առնելու... Անկարայի ծավալապաշտության վառ ապացույցն է Թուրքիայի բռնապետ Էրդողանի և նրա կոալիցիոն գործընկեր, ահաբեկիչ Դևլեթ Բահչելիի ապագա Թուրքիայի քարտեզի հետ համատեղ լուսանկարը...

Մոսկվայում պետք է հասկանան, որ ռազմաբազա ունենալով չեն կարող պահպանել իրենց ազադեցությունը Հայաստանում, որտեղ կարող է կրկնվել այն, ինչ եղավ Վրաստանում, երբ արևմտամետ "գունավոր" Սաակաշվիլին վռնդեց ռուսներին Վազիանիի, Ախալքալակիի և Բաթումիի ռազմաբազաներից...

Հ.Գ.Պուտինի սիրախաղերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կործանարար են լինելու Ռուսաստանի համար...

Գագիկ Համբարյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>