Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը
6
Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին Ահազանգ՝ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից Փաշինյանի համար վերընտրվելը կյանքի հարց է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Ասա՝ ով է քո անվտանգության երաշխավորը, ասեմ, թե ով ես դու «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին» Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Ադրբեջանի բոլոր քայլերը տանում են դեպի նոր պատերազմի` արդեն Հայաստանի դեմ

Մի արտահայտություն գոյություն ունի «կենացները գնալով թեժանում են»։

Խոսքը իհարկե այն սարսափելի իրավիճակի մասին է, որը տիրում է թե’ երկրում, թե’ իշխանական բուրգի տեսլականի և գործողությունների տրամաբանության մեջ, թե այսպես կոչված «հպարտ քաղաքացիների» գլուխում։

Իմիջայլոց, իշխանության խոսքերի, նպատակների և գործելավոճի մասին կարելի է ասել, որ մենք տեսնում ենք ոչ միայն տրամաբանության պակաս, այլ նաև կատարյալ անգրագիտություն, թե’ խոսքերի եւ թե’ գործողությունների մեջ։

Տեսեք... ակնհայտ է, որ շարժվելով «խաղաղության դարաշրջանի» բացման կոնցեպտի ներքո իշխանությունները պատերազմը փաստացի բերում են բուն Հայաստանի տարածք և փորձերը «բարիշել» թուրք֊ադրբեջանական ֆաշիզմի հետ, հանձնելով վերջիններիս Հայաստանի ինքնիշխան տարածքները հույս ունենալով, որ թուրքերը կբավարարվեն հայկական իշխանության կողմից հանձնված տարածքներով և դիմացը կհամաձայնվեն «բարիշել», ոչ միայն անգրագետ են, այլ նաև չափազանց վտանգավոր բոլոր առումներով։

Սակայն այս պարագայում ուզում եմ ուշադրություն դարձնել այն հիմնավորումներին, որոնք հաճախակի օգտագործում է փաշինյանական իշխանությունը երբ փորձում է արդարացնել օրինակ Գորիս-Կապան մայրուղու մի մասի օկուպացիան թուրք ադրբեջանական զորքերի կողմից։

Փաշինյանական իշխանությունները մեզ փորձում են ասել, որ այդ հատվածը իբր օկուպացված չէ և փոխանցվել է Ադրբեջանին ինչ որ քարտեզների հիման վրա, որոնք ունեն ԻՐԱՎԱԿԱՆ անբեկանելի հիմքեր։

Մի անգամից ասեմ, որ այս բացատրությունը իսպառ չի համապատասխանում իրականությանը, քանզի չկա որևէ քարտեզ կամ փաստաթուղթ, որն ունի «անբեկանելի» հիմքեր, որ այդ հատվածը պատկանի Ադրբեջանին։

Եթե այդպես լիներ և խորհրդային քարտեզները ունենային անվիճելի կարգավիճակ նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանները հաստատելու առումով, ապա ոչ մի դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին խոսք անգամ չէր գնա և բոլոր պետությունները պարզապես կգծեին իրենց սահմանները հենվելով այդ քարտեզների տվյալների վրա։

Կարողեք ասել, որ այս տրամաբանությամբ ադրբեջանցիները կարող են յուրաքանչյուր տարածք հայտարարել իրենցը։

Կրկին ասեմ, որ ո’չ, չեն կարող քանզի գոյություն ունեն միջազգային վեճերի հանգուցալուծման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պետություններին պայմանավորվել թե որտեղ պետք է անցնի սահմանը։

Սակայն այդ մեխանիզմները կիրառելու համար անհրաճեշտ է երկու գործոն։

1. Պետությունները պետք է նվազագույնը ունենան ցանկություն՝ պայմանավորվել միմյանց շահերի հավասարաչափ ընդունելու պարագայում։

2. Սահմանները չեն կարող գծվել այնպես, որ մի պետություն ունենա հնարավորություն վերահսկի այլ պետության կենսական նշանակություն ունեցող լոգիստիկ հանգույցները։

Տվյալ դեպքում, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դիտարկում է իր բոլոր գործողությունները միայն մի տեսանկյունից, որը շատ պարզ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ստրատեգիկ նպատակն է, ոչ թե դուրս գալ Հայաստանի հետ ինչ որ հասականալի և ընդունելի տարբերակների, այլ բոլոր իրենց քայլերը տանում են դեպի իրենց կողմից նոր պատերազմի արդեն Հայաստանի դեմ։

Չտեսնել այս բացահայտ ճշմարտությունը կարող են միայն կամ կատարյալ կույրերը կամ անգրագետները (զերծ կմնամ առայժմ ավելի կոշտ որակավորումներից, չնայած...) և այս կոնտեքսսում հարց։

Եթե այդ տարրական իրավիճակը պարզից պարզ է, ապա ինչն է ստիպում Հայաստանի իշխանություններին չդիմադրել այն արհավիրքին, որը սըրնթալից գալիս է, որ ոչնչացնի մեր տունը։

Հուսամ հարցս հռետորական չէ։

Արման Աբովյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>