Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի եւ շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Կապիտուլյանտներից լավը չեն նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջեւ։
Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում կապիտուլյացիայի սիմվոլի ջրաղացին»։
Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ թուրքին հաղթած, Շուշին ազատագրած, մեզ Եռատոն պարգեւած, Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝ թուրքի առաջ «ծնկի եկած», կապիտուլյացիա բերած, Շուշին ու Արցախի 75 տոկոսը տված, թուրքին Հայաստան մտնելու «green card» տված, Եռատոնը «էրատո» դարձրած վարչակարգերը։
Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի եւ շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

