Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը
6
Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին Ահազանգ՝ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից Փաշինյանի համար վերընտրվելը կյանքի հարց է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Ասա՝ ով է քո անվտանգության երաշխավորը, ասեմ, թե ով ես դու «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին» Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Գերեզմանափորը

Ո՞ւմ մասին է և ո՞ւմ համար է Հայաստանը՝ որպես պետություն. Ճակատեն գյուղում բնակվող գյուղացո՞ւ, թե՞ կառավարական ամառանոցում ապրող Նիկոլ Փաշինյանի։ Հարցն առաջին հայացքից գրոտեսկային է, բայց խիստ առարկայանում է համեմատությունների տիրույթում։

Ճակատեն տանող ճանապարհը հանձնվում է ադրբեջանցիներին և փակվում է ադրբեջանցիների կողմից այն նույն պահին, երբ ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, զենք բռնել իմացող բոլորը փակում են Նալբանդյան փողոցը՝ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովելու համար։

Ճակատենի և այլ գյուղերի բնակիչը գոյաբանական՝ կյանքի սպառնալիքի առջև է կանգնում այն մեկ մարդու կայացրած որոշումների արդյունքում, որի ֆիզիկական անվտանգությունն ապահովվում է հարյուրավոր, հազարավոր ուժայինների, թիկնապահների, զրահապատ ավտոմեքենաների կողմից։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովում է Ճակատենի բնակչի անվտանգության հաշվին, իր իշխանությունը երկարաձգում է, իր աթոռը պահում է նույն այդ գյուղացուն ադրբեջանցի դիպուկահարի թիրախ դարձնելով․․․

Նիկոլ Փաշինյանն ապրում է Ճակատենի այն մեկ մարդու կյանքի հաշվին, ով գուցե երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում կանգնած հավատում էր «և այդ մեկ մարդը դու ես» նրա տափակաբանությանը։

Հավատալը մեղք չէ, ինչպես որ մեղք չէ խաբվելը, և ճակատենցի մեր բարեկամը մեղավոր չէ, որ միամտություն է ունեցել մոլորվելու, թե ինքը երեք միլիոն վարչապետներից մեկն է։
Հայաստանն ունի մեկ վարչապետ և այդ մեկ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Անվանապես։

Բովանդակային առումով իրականում Հայաստանը վարչապետ չունի, որովհետև իր սուվերեն տարածքը պաշտպանել չկարեցողն ու թշնամուն հանձնողը պետություն չէ ըստ սահմանման, հետևաբար՝ ղեկավար չէ նաև որպես դրա ղեկավար ներկայացողը։

Նիկոլ Փաշինյանն ազնվորեն իրականացրել է իր խոստումն այն մասին, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա և՛ ինքը ՀՀ վարչապետն է՝ վկայականով, և՛ Հայաստանը վարչապետ չունի բովանդակայնորեն՝ վարչապետի իրավասության տիրույթի վերացման պատճառով։

Հայաստանը ոչ թե Ճակատենի կամ որևէ սահմանամերձ գյուղի բնակչի, այլ Նիկոլ Փաշինյանի համար է ու նրա մասին։ Ճակատենի բնակիչը ադրբեջանցիների բաժինն է։ Նա Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե նպատակ է, ինչպես գրված է Սահմանադրությունում և ինչպես տարփողվում է միտինգային ճառերում, այլ միջոց է՝ հերթական բնակավայրը թշնամուն հանձնելու գործարքներում։

Ավելին՝ Ճակատենի մեր հայրենակիցը մեծացնում է Նիկոլ Փաշինյանի գործարքի գինը, որովհետև մի բան է՝ անբնակիչ տարածքի հանձնումը Ադրբեջանին, և բոլորովին այլ պարագա է, երբ տարածքը հանձնվում է բնակիչով-բանով։ Նիկոլ Փաշինյանը, այսինքն, օգտագործում է այդ բնակչի գոյությունն Ալիևի հետ ուղիղ կապի կամ ռուսական միջնորդությամբ գյալաջիի ընթացքում՝ տարածքների հանձնումից ավելին ստանալու համար։

Հայաստանը մարդու մասին չէ ու մարդու համար չէ։

Մարդը Հայաստանում վիճակագրություն է՝ սովորական պայմաններում, և թնդանոթի միս՝ «հրադադարի խախտման» ժամանակ։

Եվ կյանքը Հայաստանում մեծ հաշվով սպասում է՝ վիճակագրական ցուցանիշից նահատակ դառնալու ճանապարհին։

Նահատակությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկի իրագործման ճանապարհն է։ Չհաշված վերջին մի քանի ամիսները, նա յուրաքանչյուր ելույթի վերջում խոնարհվում էր ՀՀ հպարտ քաղաքացիների առաջ։ Բայց դեռևս ապրող մարդկանց առաջ հարյուր թիկնապահով շրջողի կռացումը կարող է սխալ հասկացվել, մինչդեռ նույն թիկնազորի հայացքի ներքո արդեն զոհվածների շիրիմների առաջ խոնարհումը բավական հուզիչ է ստացվում։

Կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է ՀՀ բոլոր հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիների շիրիմների առաջ խոնարհվելու անդիմադրելի ցանկությամբ։

Ու հույսով, որ վերջում նրա առաջ կհայտնվի սեփական ու վերջին շիրմափոսը փորած գերեզմանափորը և հարգանքի տուրք մատուցելով պետության անհոգեհաց թաղումը կազմակերպած հեղափոխական բարձրաստիճան գործընկերոջը՝ հպարտորեն կազդարարի՝ «և այդ մեկ մարդը դու ես»։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>