Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Այ աղետաբե՛ր,
ինչպե՞ս ես կարողանում այս պահին մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին գերի ընկնելու մեջ,
երբ իր թիկունքում քաոս ու համատարած պարտություն ես ցանել,
երբ առաջնագիծն ու դիրքերը պատշաճ չես կահավորել,
երբ մեկ տարում ՊՆ չորս ղեկավար ես փոխել,
երբ իր գերագույն հրամանատարը դու ես,
երբ իր թիկունքում բարոյալքված հասարակություն ես գեներացրել,
երբ իր թիկունքում նվաստացված հերոսներն են ու մսաղացի մատնված տարեկիցներ,
երբ իր թիկունքում հավատ ու արժեք չես թողել,
երբ ինքդ ես հայտարարել, որ պատերազմը շարունակել ես/ նոր զոհերի գնով/, որ հետո չմեղադրվես,
երբ հայտարարել ես, որ դու ես Սյունիքում նահանջի հրաման տվել,
երբ քո ղեկավարության ներքո մեր Հայրենիքը, պետականությունն ու հայ ժողովդին ստորացրել ես, ինչպես երբեք,
երբ․․․
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

