Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքները և սոցիալական ենթակառուցվածքները պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը: «2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 2300 հեկտար, ինչպես նաև՝ 683 կմ ճանապարհ, մոտ 2000 շենք: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 000 զինամթերք»,- նշել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին։

