ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան
23
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 114 գերի. ստացիոնար բուժում է ստացել 7888 վիրավոր

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին:

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում սոցիալական ցանցերում և հայկական մեդիատիրույթում լայն քնննարկման է արժանացել նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում տեղի ունեցած դեպքը, երբ ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, նրանցից մեկը մահացել էր, երեքը՝ վիրավորվել էին։
Գրեթե նույն ժամանակահատվածում լարվել է իրադրությունը նաև Սյունիքի, Վայոց ձորի տարբեր սահմանային հատվածներում։ Մասնավորապես, Վայոց ձորի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել, գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Գյուղացին հրաշքով փրկվել է, փշրվել են տրակտորի հետևի ու կողային ապակիները:

Ըստ լրատվական կայքերի, Սև լճի տարածքում ևս իրավիճակը լարվել է։ Ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել, ամրանալ, սակայն հայ զինծառայողները կանխել են նրանց, փոխադարձ կրակոցներ են տեղի ունեցել։
ՊՆ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու համար, և ռուսական կողմի շնորհիվ հաջողվել է կայունացնել իրադրությունը։

Սոցցանցերում և լրատվական կայքերում բավականին շատ լուսաբանվել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից տեղադրված սահմանային և մաքսային հսկողության կետերի թեման։ Նշենք, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ից Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն մաքսակետեր է տեղադրելու։ ԱԽ քարտուղարը նաև պարզաբանել է, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց ԱԽՔ-ի մեկնաբանմամբ, տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել այդ ճանապարհով։
Հետաքրքիր է նաև, որ ԱԽ քարտուղարը խոստովանել է՝ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել, մինչև այլընտրանքային ճանապարհը պատրաստ լինի։

Նոյեմբերի 11-ին, կառավարության նիստի ընթացքում մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքող մարդիկ ակցիա են իրականացրել։ Նրանք իշխանություններին մեղադրել են ազգային շահերը դավաճանելու համար:
Թեմայի շրջանակներում ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները քննարկում են կազմակերպել՝ բարձրաձայնելով, ահազանգելով Սյունիքում ստեղծված անվտանգային լուրջ խնդիրների մասին։

ՀՀ ՄԻՊ-ի կողմից ևս Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, ցույց տալով առաջացած լրջագույն խնդիրները։

 

Ըստ ՄԻՊ-ի, նաև տարբեր փորձագետների կարծիքով՝ լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև։ Նշված բնակավայրերում առաջ են եկել առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:

Իշխանություններն էլ իրենց հերթին պնդում են, որ վերը նշված բնակավայրերի հետ տրանսպորտային կապը կա, համայնքների ուղղությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում և այլընտրանքային ճանապարհները բարեկարգում են։
Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին
44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել, կոչ անելով երկու կողմերին վերադարձնել բոլոր մնացած ռազմագերիներին, հստակեցնել բոլոր անհետ կորած անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց հուշագիր է հրապարակել՝ անդրադառնալով հակամարտության հետևանքներին։ Հանձնակատարը առաջարկություններ է ներկայացրել մարդու իրավունքների անհապաղ պաշտպանության համար: Միյատովիչը կարևորել է գերիների պաշտպանվածությունը միջազգային բոլոր նորմերով ու կոչ արել կազմակերպել նրանց ազատ արձակումն ու վերադարձը։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն ևս հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ:

Ստանոն կոչ է արել խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, անհապաղ ազատ արձակել բոլոր մնացած գերիներին, ականազերծման հարցում լիակատար համագործակցություն ցուցաբերել և սահմանամերձ շրջաններում թուլացնել լարվածությունը։
ԵԱՀԿ ՄԽ-ն ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը։

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց մանդատի համաձայն՝ շարունակական ջանքերի կարևորությունը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնել ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար։
Կառավարությունը հրապարակել է պատերազմի զոհերի, անհետ կորածների, գերիների և հաշմանդամություն ստացած անձանց թիվը։
Հոկտեմբերի 22-ի դրությամբ զոհված անձանց թիվը 3788 է, որից 3712-ը զինծառայողներ են, 76-ը՝ քաղաքացիական անձինք, անհետ կորածների թիվը 243 է, որից 222-ը՝ զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձինք, գերիների ընդհանուր թիվը 40 է, որից 37-ը՝ զինծառայողներ, 3-ը՝ քաղաքացիական անձինք: Ըստ կառավարության՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 114 զինծառայող և քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորված և ստացիոնար բուժում ստացած անձանց թիվը 7888 է, որից հաշմանդամություն է ստացել 1464 անձ, այդ թվում 113-ը՝ առաջին, 390-ը՝ երկրորդ, 961-ը՝ երրորդ խմբի աստիճանի:

Այլ թեմաներ

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում էր այս նախագիծը, որտեղ նշվում է, որ չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
ՊՆ անցուդարձի մասին

Կառավարությունը նոյեմբերի 11-ի հերթական նիստում որոշել է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Ըստ այդմ՝ ՀՀ ՊՆ զորամասերում արգելվում են` տեսակցությունները, շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ ընտանիքի անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ 9-րդ մասով սահմանված, ինչպես նաև 11-րդ մասի համաձայն՝ 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձա­կուրդների):

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են գործնական, մասնագիտական վարժանքներ, տեղի են ունեցել հրամանատարաշտաբային մարզումներ, մարտավարական զորավարժություններ և այլն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>