«Դիալիզ ստացող Բարձրավանի բնակչին ձյունապատ անտառներով մի կերպ հասցրել են Գորիսի հիվանդանոց»․ Ալվինա Աղաբաբյան
«Բարձրավանում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի հայրը երիկամների խնդիր ունի. դիալիզ է ստանում։ Նոյեմբերի 11-ին նրա մոտ խնդիր է առաջացել, անհրաժեշտություն է եղել անհապաղ բուժօգնության։ Ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չեն կարողացել հասցնել Գորիսի հիվանդանոց։ Ձյունապատ անտառներով մի կերպ հասցրել են Աղվանի, այնտեղից էլ Կապան։ Փառք աստծո, հիմա նրա վիճակը նորմալ է, բայց կարող էր պատահել և վատագույնը, և ոչ ոք դրա համար պատասխան չէր տալու։
Նույն իրավիճակում կարող է հայտնվել Բարձրավան, Որոտան, Շուռնուխ և Նոր Առաջաձոր գյուղերի բնակիչներից յուրաքանչյուրը։ Գորիս-Կապան ճանապարհի փակման պատճառով այս գյուղեր փաստացի հայտնվել են շրջափակման մեջ, նրանց բնակիչները` պատանդի կարգավիճակում` զուրկ անգամ բուժօգնություն ստանալու հնարավորությունից»։
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

