ԵՊՀ-ում նոյեմբերի 15-ից դասերը կանցկացվեն առկա
Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է․ «Սիրելի՛ համալսարանականներ, նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա:
Իհարկե, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար:
Համալսարան այցելելիս եկեք չմոռանանք պահպանել հակահամաճարակային կանոնները՝
- կրել դիմակ,
- պահպանել սոցիալական հեռավորություն,
- հետևել ձեռքերի հիգիենային»:

