ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան
23
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան

Պետությունը վաճառել է թամանյանական շենքն ու մի կողմ քաշվել

«Հրապարակ»-ը գրում է. «Մարգարյան ծննդատան շենքի հարեւանությամբ՝ Արամի 54 հասցեում, սեւ տուֆից մի շինություն կա, որն օրեցօր կորցնում է գեղեցկությունը եւ փլատակի վերածվում: Շքեղ պատշգամբի տակ կանգնելը վտանգավոր է դարձել: Այնքան խարխուլ է, որ երկար նայելիս թվում է՝ հիմա գլխիդ կփլվի: 

Նախկինում՝ դեռ կոմունիստներից առաջ, 1860 թվականին, շենքը երկհարկանի է եղել: Այստեղ ռուսական կայսերական բանկ է եղել, որը հեղափոխությունից հետո դարձել է Հայաստանի առաջին հանրապետության պետական բանկ, 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն ավելացրել է երրորդ հարկը, լայնացրել տարածքը՝ հավատարիմ մնալով շենքի հին տեսքին: 1919 թվականից բանկի փոխարեն Արամի 54-ում հիվանդանոց էր գործում, քաղաքային երկրորդ կլինիկան, որն այսօր էլ կա եւ կոչվում է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ, որը նախկինում պատկանում էր պատգամավոր Սեյրան Սարոյանին: 

Գլխավոր մուտքը, որի վրա հիմա էլ մոր եւ մանկան քանդակ կա, Մաշտոցի պուրակին է նայում: Այն փակ է: Պատին փակցված է խորհրդային տարիներից մնացած ցուցանակ՝ «Պահպանվում է պետության կողմից»: Բայց եթե այս տեմպերով «պահպանվի», շենքը շուտով ուղղակի կվերանա Երեւանի քարտեզից: Քաղաքապետարանում, որը պետք է գոնե տեղյակ լինի մայրաքաղաքի պատմական շենքերի ճակատագրից, Արամի 54-ի մասին տեղեկություն չունեն, թե ով է սեփականատերը, եւ ինչ է լինելու հետո: 

Լրատվության վարչությունից մեզ ասացին, որ Երեւանի պետական բանկի շենքը ներառված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, հետեւապես պետք է դիմել կրթության եւ մյուս բաների նախարարություն, քանի որ նախարարությունն է զբաղվում հին շենքերի պահպանությամբ: Նախարարության խոսնակը գրավոր հարցում պահանջեց, «քանի որ հարցը հրատապ չէ եւ կարող է սպասել»: 

ՀՀ կառավարության որոշմամբ, Արամի 54 հասցեում գտնվող շինությունները սեփականության իրավունքով պատկանում են «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ին: Իսկ շենքի սեփականատերն առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է: Մի երկու տարի առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր, որ մտադիր է պահպանել շենքի հին տեսքը, սակայն այս պահին այդ շենքի հետ կապված որեւէ ծրագիր չունի:

Մենք հետաքրքրվեցինք պարոն Քուշկյանի մամուլի քարտուղարից, թե արդյոք արդեն որոշե՞լ են շենքի ճակատագիրը, շենքի հետ կապված՝ ունե՞ն ինչ-որ ծրագրեր: «Շենքի հետ կապված ոչինչ չի փոխվել»,- եղավ պատասխանը: 

Իհարկե, սա սեփականատիրոջ գործն է, եւ նա մեղավոր չէ, որ պետությունը, վաճառելով նրան մշակութային հուշարձանը, որեւէ պարտականություն չի նշել պայմանագրում: Փաստորեն, մեզ մնում է ապավինել սեփականատիրոջ բարոյականությանն ու սպասել, որ նա կպահպանի պատմական հուշարձանը, ու շենքը երբեւէ կծառայի նաեւ երեւանցիներին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>