Մեր արժանապատվության և հպարտության խորհրդանիշ Շուշի քաղաքի մատույցներում մեր հպարտությունը հանդիսացող հայ զինվորների մարմինները հայտնվել են ադրբեջանցիների ոտքերի տակ. Լուսանկար 18+
Այս ամենի մեղավորն ու պատասխանատուն ունի միայն իր արժանի պատիժը կրելու իրավունք։
Մեր արժանապատվության և հպարտության խորհրդանիշ Շուշի քաղաքի մատույցներում մեր հպարտությունը հանդիսացող հայ զինվորների մարմինները հայտնվել են ադրբեջանցիների ոտքերի տակ այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանի վարչապետը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Սա ծանր տեսարան է, սակայն փաստ է, որն ունի շատ որոշակի մեղավոր և պատասխանատու։
Այս ամենի մեղավորն ու պատասխանատուն ունի միայն իր արժանի պատիժը կրելու իրավունք։ Հայ ժողովրդի մեջ մեծամասնություն պետք է կազմեն նրանք, ովքեր չեն կարող հանդուրժել ոչ միայն անպատժելիությունը, այլև այն զարհուրելի փաստը, որ այս ամենից մեկ տարի անց, նա դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին և կործանել մեր պետականությունը։
Այս ամենի հեղինակը հենց այնպես չի հեռանա։ Նրան պետք է վռնդել համազգային և համաժողովրդական պայքարի արդյունքում։ Նրանք ովքեր դա դեռ չեն գիտակցում դատապարտված են հայտնվել թշնամու ոտքերի տակ։ Չարիքը պետք է տապալվի, որ ապրելու հույս նշմարվի։ Մենք պարտք ունենք․ մեր եռագույնը Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների գերեզմաններից նորից տանել դեպի հայկաական բարձունքներ, բայց դրա համար պետք է նախ հաղթել հրեշին, ճակատագրական մեծ չարիքին։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից


