Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վախենում պատասխանել Իլհամ Ալիևին
Նիկոլ Փաշինյանի կողմից կիրթ ու կառուցողական որակված Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Հայաստանը չի պատասխանել խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկին։
Նիկոլ Փաշինյանը նրան չի հակադարձել, որ Արցախի հարցը լուծված չէ, որ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որն ավելի քան 20 տարի միջնորդ է Արցախի խնդրով բանակցություններում։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հակադարձում Ալիևին, դրա համար պետք է իմանալ, թե ինչու իրենց պաշտոններից հրաժարական տվեցին Արթուր Վանեցյանը և Գրիգորի Հայրապետովը, ի՞նչ էր կատարվել Դուբայում և Դուշանբեի վերելակում, ո՞վ է Վանեցյանի նշած երկրորդ մարդը, ում միջոցով Նիկոլ Փաշինյանը կապ է պաշտպանել Ալիևի հետ։
Պատերազմում պարտվածը սովորաբար ձգտում է ռևանշի, սակայն պատերազմի ժամանակ հայոց ցեղասպանության, նոր Սարդարապատի մասին հայտարարած, որպես ռազմատենչ բազե ներկայացած Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հանդես է գալիս որպես խաղաղության դարաշրջան բացող խաղաղության աղավնի։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

