Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը կենտրոնը կառավարելու է հարկ վճարողների սպասարկման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեի նորաբաց մոնիթորինգի կենտրոնում կատարելագործվում են վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Տեխնիկապես հագեցած կենտրոնի ստեղծմամբ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչա​կան ընթացիկ հսկողու​թյունը փոխարինվում է էլեկտրոնային հսկողությամբ: Արդյունքում կրճատվում են հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Շարունակական և կենտրոնացված վերլուծությունների միջոցով բացահայտելով հարկ վճարողների ռիսկային վարքագիծն ու դրա փոփոխությունը՝ կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին: «Գործընկերային իրազեկման նպատակը անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերի կանխարգելումն է: Բացի այդ, այսուհետ տարածքային հարկային տեսչության տեսուչի հիմնավորման փոխարեն համակարգն է որոշում որևէ ընկերությունում, օրինակ, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը»,-նշել է ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը:

Նորաստեղծ կենտրոնում արդեն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգ: Հսկիչ-դրամարկղային մեքենաներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքում մայիսի 5-ին առաջին ծանուցումներն են ուղարկվել ռիսկային հարկ վճարողներին: «Մինչև հունիսի 17-ն ուղարկվել է 838 ծանուցում, որից փաստացի դիտվել է 555-ը, իսկ 143-ը կամ ավելի քան 17%-ը կրկնակի ծանուցումներ են: Իրենց հերթին հարկ վճարողները 34 բացատրություն և առարկություն են ներկայացրել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և մոնիթորինգի կենտրոնի էլեկտրոնային հասցեով»,-հայտնել է մոնիթորինգի բաժնի պետ Վիգեն Վարդանյանը: Համակարգի միջոցով վերհանված ռիսկայի հարկ վճարողներին ծանուցում ուղարկելուց առաջ հաշվի են առնվում համալիր գործոններ՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից մինչև սեզոնայնություն: «Օրինակ՝ կանանց տոներով պայմանավորված՝ գարնանն օծանելիքի վաճառքով զբաղվող հարկ վճարողի իրացման բարձր շրջանառությունը հաջորդող ամիսներին կարող է էականորեն նվազել, որը, սակայն, հիմնավորված է, ուստի ծանուցում ուղարկելու պատճառ չի կարող լինել»,-պարզաբանել է ՊԵԿ եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը:

Հուլիսից ծանուցումներ են ուղարկվելու նաև հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքով ռիսկային վարքագիծ ցուցաբերած հարկ վճարողներին: Այս աշխատանքի շրջանակում մշակվել են ռիսկայնության գնահատման 28 չափանիշներ, որոնցից 17-ը փաստացի կիրառվում են հունիսի 1-ից, իսկ 11-ը կիրառվելու են 2018թ. ապրիլի 1-ից:

Մոնիթորինգի կենտրոնին է վերապահվել ևս մեկ գործառույթ. հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով սպասարկման 17 սրահներում արդեն ներդրվել են որակի գնահատման համակարգեր, որոնք կգործարկվեն հուլիսի 1-ից: «Համակարգը հնարավորություն կտա կառավարել մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման գործընթացը և շարունակա​բար բարելավել հարկ վճարողների սպա​սարկ​ման որակը»,-նկատել է ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանը:

Մոնիթորինգի կենտրոնի ստեղծման նպատակը եղել է հարկ վճարողների համար հավասար պայմաններ ապահովող և «խելացի» համակարգ ունենալը, որի դեպքում հարկ վճարողին ավելորդ անհանգստություն չի պատճառվի, միաժամանակ կապահովվի հսկողական աշխատանքների համար ծախսվող ռեսուրսների արդյունավետ կառավարում: Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ է ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում: Այն նոր որակ է հաղորդում ՊԵԿ-հարկ վճարող հարաբերություններին և ձևավորում նոր մշակույթ` հիմնված հավասար, թափանցիկ և արդյունավետ կառավարման վրա:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>