Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Փոփոխություններ՝ ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել բարձրագույն ուսումնական հաստա­տություն­ներում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-317-Ն, ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքներից, որոնք ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 16-ից:

Օրենքներում ամրագրվել են պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սովորողների նոր խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից և երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ: Դա արտացոլվել է որոշման մեջ:

Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով և իրավական հիմք ապահովելով՝ հնարավորություն է առաջացել Կառավարության որոշմամբ կարգավորելու մարտական գործողություններին մասնակցած, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը, ինչպես նաև ամրագրելու առաջադիմության շեմը (ՄՈԳ):

Ըստ որոշման՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սովորողների համար, պահպանելով գործող կարգի անապահովության միավորի ու մասնակի փոխհատուցման չափը (28+5 միավոր՝ 50% զեղչ, 28+10 միավոր` 60% զեղչ, 28+15 միավոր` 70% զեղչ, 28+20՝ 80%-90% զեղչ), սահմանվել է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու պահանջ, իսկ բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրերով կրթական աստիճանում առաջին կուրսում մասնակի փոխհատուցումը կտրամադրվի համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:

Ըստ որոշման՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների խմբերին փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կերպ՝

1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

ա. բակալավրի ու ինտեգրացված կրթական ծրագրերով համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

2) հաջորդ կուրսերում՝

ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 60-70 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 71-79 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,

գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>