2020 թվականի նոյեմբերի 2. պատերազմի թեժ օրեր էին՝ երեկվա նման հիշում եմ
2020թ նոյեմբերի 2
Պատերազմի թեժ օրեր էին՝ երեկվա նման հիշում եմ:
Բանակի համար բաներ էր պետք արտասահմանից՝ գումարն էլ հավաքվել էր մեր Ամերիկահայ ընկերների միջոցով:
ԱՄՆում ընկերոջս հետ խոսում եմ ու քննարկում ենք ոնց՞ ենք բերելու ինչ ճանապարհով և ոնց ենք գումարը փոխանցելու մատակարարին որով խնդիրները շատ էին: Մեկ էլ ընկերս հարցնում է էս ԻՆՉ՞ ա կատարվում ձեր մոտ: Ասեցի ինչ՞ է եղել (մտածում եմ Արցախից ինչ որ նոր լուր կա): Ասեց էս ձերոնք ԻՆՉ՞ են քննարկում ԱԺում ու ինձ ուղղարկում է էս հղումը...
Մի քանի րոպեով լուր մնացինք՝ չգիտես ինչ ասես... նայում եմ ու չեմ հավատում... պատերազմը թեժանում էր, ադրբեջանցիները մոտեցել էին Քարինտակին, 3500 զոհը անցել էինք էլ վիրավորների մասին չխոսամ... ու սրանք Երևանում նստած 2021թ իրենց պարգևավճարներն են հաստատում էն էլ 21% բարձրացնելով...
...լավ քֆրտել ենք... վերջը գումարները փոխանցեցինք, ինչ որ պետք էր պատվիրեցինք ու հասցրեցինք տեղ՝ բայց արդեն ամեն ինչ հանձնել էին...
...ու հիմա Երևանում ինքնակոչ վերլուծաբաններ պարտության համար մեղադրում են բանակին...
#թաղեմձերլավը
Ջորջ Տաբակյանի Ֆեյսբուքյան էջից

