Գյումրիում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
Դիտել նաև
Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քրոջ ու եղբոր. քույրը մահացել է
Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի, բժիշկները պայքարում են կյանքի համար
Մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ և վրաերթի ենթարկեց քաղաքացուն
Գեղարքունիքում ամուսինը անզգուշաբար վրաերթի է ենթարկել կնոջը, որը մահացել է
Հոկտեմբերի 30-ին Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջ, որը տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել 11:51-ին: Կնոջ ինքնությունը դեռ անհայտ է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում, պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող նշաններին:

