10 երեխաներից 4-ը քնում են փոքրիկ տան պաղ հատակին
10 երեխաներից 4-ը քնում են փոքրիկ տան պաղ հատակին։ Մի շատ փոքրիկ և հին տան մեջ է բնակվում 10 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը։ Երեխաներից 4-ը հատակին են քնում։ Մահճակալներ չունեն, մայրը խնդրեց նաև մի պահարան։ Իմ մի լավ ընկերն այսօր երկու մահճակալ կտրամադրի, բայց ոչ պակաս խնդիր է, թե որտեղ են տեղավորելու դրանք։
Մի խոսքով՝ այսպես էլ ապրել և ապրում են բազմազավակ ընտանիքները:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

