Ֆրանսահայ Սևան Կալամազյանն աշխատանքի անցավ ՄԻՊ գրասենյակում
Դիտել նաև
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Թաթոյան
Ֆրանսահայ Սևան Կալամազյանն աշխատանքի անցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Կալամազյանը Հայաստանի կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցներից մեկն է: Բակալավրի աստիճան է ստացել միջազգային հարաբերությունների, իսկ մագիստրոսի աստիճան՝ մարդու իրավունքների ոլորտներում:
««իԳործ»-ի ղեկավար Հերմինե Հարությունյանը Սևանին ներկայացրեց ՄԻՊ աշխատակազմին և շնորհակալություն հայտնեց նախորդ տարի ունեցած հաջող համագործակցության առթիվ: Ուրախ ենք, որ «իԳործ» 2020-ի մասնակից Շանթ Ապու Շամը ևս մեկ տարի իր աշխատանքը շարունակելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում»,- հայտնում են գրասենյակից:

