ՄԻԵԴ-ը որոշումներ է հրապարակել Ադրբեջանի կառավարության դեմ չորս գործով
Դիտել նաև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է հաշվետվություն
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ
Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ. վերջինս ՀՀ-ից փաստաթղթեր է պահանջել
Չինարիի հայտնի գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ է կայացրել
Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 որոշում է հրապարակել Ադրբեջանից ուղղված 51 բողոքների մասով
Ըստ turan.az-ի՝ 4 որոշման մասով կառավարությունը պետք է ընդհանուր 239 450 եվրո փոխհատուցում վճարի 51 դիմողի։
2 որոշում վերաբերում է ընտրական իրավունքների խախտման մեղադրանքներին: Մեկը կապված է դատարանի անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքի հետ։ Եւս մի գործով դիմումատուները Եհովայի վկաների կրոնական համայնքի անդամներ են։
Դիմումատուները, ովքեր հրաժարվել են զինվորական ծառայությունից իրենց կրոնական համոզմունքների պատճառով, քրեական պատասխանատվության են ենթարկվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման։

