«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
6
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին Ահազանգ՝ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից Փաշինյանի համար վերընտրվելը կյանքի հարց է

Ճագատագրական սխալը, որը մեր ժողովուրդը գործեց 2018թ ապրիլ-մայիս ամիսներին «թավշյա հեղափոխություն» կոչվածով, դեռ երկար տարիներ, արյունով է փոխհատուցելու

«Դավաճաններին արհամարում են նաև նրանք, ում նրանք ծառայություն են մատուցել…»

Այս ճշմարիտ տողերի հեղինակը հին հռոմեացի գրող-պատմաբան Տացիտն է։ 

Ընդամենն ավելացնեմ հետևյալը. Հայ ժողովուրդը, աշխարհի կողմից արհամարված է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է պահում հայ ժողովրդի պատմության մեջ առաջին կապիտուլյացիան ստորագրած, երկրորդ կապիտուլյացիան բանակցած, ինչպես նաև դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող այս խունտային։ 

Ո՛չ ռուսը, ո՛չ ամերիկացին, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ պարսիկը, ո՛չ վրացին, ոչ էլ առավել ևս թուրքը կամ ազերին, 2019-20թթ.սկսված, մեզ հարգանքով չեն վերաբերվում ու չեն վերաբերվելու։ 2021թ. հունիսի 21-ի ընտրություններով, մեր ժողովուրդն այնպես արեց, որ մեզ ավելի ու ավելի արհամարեն։ 

2018թ.-ից իշխանության բերված կապիտուլյացիոն ռեժիմն,արդեն 4-րդ տարին է, տարբեր ծառայություններ է մատուցում մե՛կ ամերիկացիներին՝ ռուսների դեմ, մե՜կ անգլիացիներին՝ ռուսների դեմ, մե՜կ ռուսներին՝ արևմուտքի դեմ, մե՞կ թուրքերին ու ազերիներին՝ բոլորի դեմ, մեկ պարսիկներին՝ թուրքերի ու արևմուտքի դեմ, և այլն։ 

Արդյունքում՝ մեզ միայնակ թողեցին բոլորը, և մեր ազգային շահերը տրորեցին բոլորը։ Սա է ստի, խաբեության և քցելու մեջ վարպետացած, սեփական ժողովրդի արյամբ ձեռքբերված նվիրական սրբությունները առևտրի հանած ժուռնալիստի և նրա խամաճիկների գինը, որը մենք վճարում ենք ազգովի։ 

Ճագատագրական սխալը, որը մեր ժողովուրդը գործեց 2018թ ապրիլ-մայիս ամիսներին «թավշյա հեղափոխություն» կոչվածով, դեռ երկար տարիներ, արյունով է փոխհատուցելու։ Պատմության ուսուցիչը դաժան, շատ դաժան ուսուցիչ է, ու վայ նրան, ով չսովորեց պատմության դասերը։ 

Հայաստանին ու Արցախին այսօր իրական տեր է պետք, ոչ թե կոռուպցիայի դեմ «պայքարող» ծաղրածուներ ու կոռուպցիոներ կապիտուլյանտներ։ 

«Նախկի՛նը հետ չի գալու»։ Այո նախկին ապահով, զարգացող, անվտանգ, արժանապատիվ, համախմբված ու ազգային Հայաստանը, դեռ երկար ժամանակ չի լինելու։ Մենք ենք այդպես ուզել, որ նախկինը չլինի, և չի լինելու։ Մենք աշխարհում իրականում չունենք թշնամիներ, որովհետև մենք ենք մեր միակ թշնամին։ Որովհետև միակ ազգն ենք, որ հանդուրժում ենք դավաճանությունը, քցել-թռնելու, փախնել-փրկվելու, սեփական եղունգով սեփական գլուխը քորելու, որտեղ հաց-այնտեղ կացի, ով էշ-ես փալանի և շնից մազ պոկելու «արվեստները»։ 

P.S.

Արհամարված են ոչ միայն արտաքին դավաճանության մեջ հայտնի դարձածները, այլ նաև ներքին քաղաքականության մեջ դավաճանություն գործածները։ ՔՊ կոչվող քաղաքական խզբզանքի «շարքերը», լցված են նախկին իշխանությունների շարքերից «տեղափոխվածներով»։ Վերցրեք, ՏԻՄ-երում ՔՊ-ի կամ այլ անհայտ ծագման կուսակցությունների նախընտրական ցուցակները, և այնտեղ կգտնեք բազմաթիվ նախկին «Հանրապետականներ»։ 

Հռոմեացի Տացիտի՝ դավաճաններին արհամարելու մասին արված պնդումը, վերաբերում է նաև ներքաղաքական դավաճանություններին։ 

Սեփական քաղաքական հայացքներին (ոչ թե կուսակցությանը) դավաճանողը, շատ հեշտությամբ կդավաճանի նաև սեփական պետությանը։ Որովհետև՝ անսկզբունք, անգաղափար, անհայրենիք մարդը՝ քաղաքականության մեջ, առավել քան վտանգավոր է։

Արտակ Զաքարյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>