Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը
Դիտել նաև
«Հոգևորականների դեմ արշավը նոր թափ ստացավ»․ Գևորգ Ստեփանյան
Գևորգ Պապոյանը անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը
ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների. Գևորգ Ստեփանյան
Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը:
Երբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում:
Սյունիքի միջանցքով, որ օրը ադրբեջանը կարողացավ ցամաքային անխափան կապ ունենալ, այդ օրը մենք վերջակետ ենք դնելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային խաղաղության վրա, ընդ որում երկարատև: Բախվելու են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը:
Իրանը պայքարելու է իր ցամաքային կապի համար՝ Պարսից ծոցից Սև ծով, և այդ մասին պաշտոնական Թեհրանը արդեն հայտարարել է, ընդգծելով, որ չի ընդունելու իր հարևանների հետ սահմանների որևէ փոփոխություն:
ադրբեջանը և թուրքիան ռազմական ագրեսիայով փորձելու են պահել այդ միջանցքը:
ՌԴ-ն իր գերակայությունը այստեղ պահելու համար բազմավեկտոր քաղաքականությունից անցնելու է հստակ քայլերի:
Վրաստանը, ինչպես 90-ականներին և այս 44-օրյա պատերազմի օրերին, մեղմ ասած՝ չի նեղացնելու ադրբեջանին և թուրքիային:
Փաստացի, Սյունիքի միջանցքը հանձնելով, Հարավային Կովկասը դառնալու է վառոդի տակառ, որը ցանկացած պահի կարող է պայթել ազգադավի և իր դաշնակիցների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության արդյունքում:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

