Արագածոտնի Միրաք գյուղում անասնակեր է այրվել
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել` 14:00-ին: Այրվել է մոտ 660 հակ կուտակած անասնակեր:

