Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

25 հոգի մի «ԳԱԶԵԼԻ» մեջ կտանե՞ն. տղաս տեսել է՝ շուռ են գալիս, գլուխը ձեռքերով պահել է. մանրամասներ՝ ողբերգական վթարից

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան 22-ից 25 ուղեւոր էր տեղափոխում, երբ ողբերգական ավտովթարը տեղի ունեցավ։ 5 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան։

Ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։

Վթարի հետեւանքով կան միջին, ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած ուղեւորներ։ Վիրավորների թիվը 17-ն է։ Տասը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսները՝ Թալինի հիվանդանոցում են։

NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ վիրավորների մոտ հիմնականում պոլիտրավմաներ են. «Տարբեր օրգան համակարգերի վնասվածքներ կան։ Ծայրահեղ ծանրի մոտ ներքին արյունահոսություններով ուղեկցվող են, որոնցից երկուսն այս պահին վիրահատվում են, հիմա կսկսվի նաեւ երրորդի վիրահատությունը»։

Վիրավորներից մեկի հարազատը՝ Հայարփի Մինասյանը, պատմում է, որ ուղեւորներից շատերն իրար ճանաչել են։

«Ինչ-որ գմփոց են լսել, գլխի վրա մի քանի անգամ շուռ են եկել ու ոչինչ չեն հիշում։ Գյումրիից գնում էին միրգ հավաքելու։ Շոկի մեջ ենք, բան չգիտենք։ Մեկի թեւն է կարած, դեմքն է վնասվել, մյուսի էլ ուսը, թեւը, վիզը։ Եկել ենք իրենց հետեւից, որ տուն տանենք»,-պատմեց նա։

Ըստ հարազատի՝ այդ աշխատանքը նրանց ապրելու միջոցն է եղել. «Գնում էին երկու կոպեկ փող աշխատեին, ստեղ ղեկավարություն չկա, որ գոնե իրենց հողում աշխատանք ունենան, այս վիճակում չհայտնվեն, գնան մահի դեմ»։

Մի վիրավորի հարազատն էլ պատմում է՝ երբ «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվել է՝ բարեկամուհին իրեն դուրս է նետել պատուհանից։

«Կոտրվել է քիթը, տարբեր սալջարդեր ունի։ Նա վերջում նստած է եղել, երբ «Գազելն» անհավասարակշիռ է շարժվել ու թեքվել, իրեն դուրս է գցել միանգամից։ Սալջարդերն են շատ, ծնկներն ու ուսերն է վնասվել, բայց կենսական օրգանները չեն վնասվել»,-ասաց հարազատը։

Ուղեւորներից մեկը՝ 17-ամյա Գագիկ Հակոբյանը, տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել, մայրը պատմում է՝ առաջին անգամ էր գնում այդ աշխատանքին.

«Ընկերն աշխատում էր, ասաց՝ մամ, պարապ մնալու փոխարեն գնամ աշխատեմ, ասացի՝ Գագիկ գործ չունես, մի գնա, մամ գնամ աշխատեմ, առավոտ շուտ զանգեցին՝ «Գազելը» շուռ է եկել, հիվանդանոցում են։ Ամբողջը կոտրվածք է՝ վիզ, գլուխ, ողնաշար, ուս։ Արագություն է հավաքել, որ արագ անցնի ու շուռ է եկել։ 25 հոգի մի «Գազելի» մեջ է, բա կտանե՞ն ուղեւորին, «Գազել» է, ավտոբուս չէ»։

Վիրավորի մայրը պատմում է, որ իր տեղեկություններով՝ միայն 4 ուղեւոր «ԳԱԶԵԼ»-ի դիմացն են նստել.

«Ասացի՝ վարորդն ո՞ւր է, ասացին՝ հենց տեղում մահացել է։ Երեխեքն էլ մեջից դուրս են թռել, աչքերը բացել են ու տեսել են՝ հողի վրա են։ Տեսել է, որ շուռ են գալիս, ասում է՝ մամ, գուխս ձեռքերիս դրեցի, պահեցի, սվիտրով փաթաթեցի վզիս, որ չկոտրվի։ Ասում է՝ աչքերս բացեցի, հողի վրա էի»։

Կաքավաձորի բնակիչների խոսքով՝ այդ հատվածում հաճախ են ավտովթարներ լինում, երբեմն մահվան ելքով։ Ճանապարհահատվածքը բավարար չափով կահավորված չէ. երթեւեկության կանոնների կարգավորում չկա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>