Հայաստանի ՀԾԿՀ. «Հրազդան-5»-ը եւ նոր ՋԷԿ-ը լիովին կբացառեն էլեկտրաէներգիայի անջատումները
Դիտել նաև
Վթարային ջրանջատում
««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանվել է քսան միլիոն դրամի չափով». ՀԾԿՀ
Նոր Գեղի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհը և պահանջում են ոռոգման ջուր
«Չեք ուզո՞ւմ էս հիմնարկն էլ ազգայնացնել, թե՞ վախենում եք Մակրոնի կնոջից»․ Արմենակ Դանիելյան
«Ինչպե՞ս պահպանել առողջությունը շոգ եղանակին»․ ՀՀ ԱՆ
«Հրազդան-5»-ի՝ էլեկտրաէներգետիկ համակարգում ներառման, ինչպես նաեւ՝ Երեւանում ամբողջովին նոր ջերմաէլեկտրակայանի գործարկման դեպքում հոսանքի անջատումներ չեն լինի: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա պարզաբանեց, որ նոր ՋԷԿ-ի գործարկումը նախատեսված է դեկտեմբերին:
Պաշտոնյան նշեց, որ ամռանն էլեկտրաէներգիայի անջատումները կապված էին էներգահամակարգի գերծանրաբեռնվածության հետ: «Հիմա նման իրավիճակ չկա»,- վստահեցրեց Բաղրամյանը:
Նա հավելեց, որ խնդիրը կապված է ատոմակայանի փակման եւ էլեկտրաէներգետիկ համակարգում «Հրազդան-5»-ի բացակայության հետ:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

