Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացոնւմ են ՀՀ ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

