Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

ՀՀ կառավարությունն ու Էյր Արաբիան 10-ական մլն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնելու համար

ՀՀ կառավարությունն ու Էյր Արաբիան 10-ական մլն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնադրելու համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց մի նախագիծ, որը, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ղեկավար Դավիթ Փափազյանի խոսքով, կյանքի է կոչում ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին ՀՀ կառավարության տված խոստումը։

«Կարեւորում ենք այն հանգամանքը, որ գործարքն իրականացրել ենք հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում, եւ որպես ծրագիր՝ ստացել ենք առավելագւոյն կենսունակ մոդել։ Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է Air Arabia ընկերության մոդելի մոտ քսան տարվա դրական փորձը»,- ասաց Փափազյանը՝ հավելելով, որ սա առաջին անգամ հնարավորություն է տալիս երկարաժամկետ մրցունակ եւ կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ազգային ավիաընկերություն: 

Նախագծից տեղեկանում ենք, որ այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 (չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով: 

Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է Էյր Արաբիան, որը, ինչպես նշված է նախագծում, հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող: 

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ․ «Նման գործարքի միջոցով տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ կառավարության կողմից հատկապես կարևորվում է COVID-19-ով պայմանավորված զբոսաշրջության և հարակից ոլորտում ծագած խնդիրների հաղթահարման համատեքստում: Էյր Արաբիայի հետ սերտ գործընկերությունը օգտակար կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման համար, իսկ նման ընկերության հարուստ փորձի տեղայնացումը կլինի նախկինում ծագած խնդիրների կարգավորման ուղղություններից մեկը»: 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է 4,733,720,000 (չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ ելքերի ավելացում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ի հավելումն Փափազյանի խոսքի, նշեց, որ 2018—ին արձանագրել են, որ կարեւորում են Հայաստանում հայկական ավիաընկերությունների ստեղծման եւ զարգացման նպատակը․ «Այդ առումով կառավարությունը որոշակի դերակատարում պիտի ունենա։ Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում հայկական այլ ավիաընկերություններ չպետք է լինեն եւ չեն կարող լինել։ Տվյալ դեպքում ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով Էյր Արաբիա ընկերության հետ, հետեւյալ գործողությունն են անում․ կառավարությունն ու Էյր Արաբիայի դուստր ընկերությունը ներդնում են գումար՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլար։ Էյր Արաբիան ունի ավիաընկերություն ստեղծելու եւ զարգացնելու փորձառություն, եւ այս փորձառության բերումով է, որ մենք այսպիսի գործընկերությունը կարեւոր ենք համարում։ Այս համատեղ ներդրմամբ Էյր Արաբիային  հրավիրում ենք համատեղ հիմնադրել եւ կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա» ավիաընկերություն»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ազգային փոխադրող հասկացության վերաբերյալ հարցին՝ ասելով, որ Հայաստանի օրենսդրությամբ այդ հասկացությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ընկերություն, որը գրանցված է ՀՀ-ում՝ որպես հայկական ընկերություն․ «Այս իրավիճակը մենք շարունակելու ենք պահպանել։ Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու եւ գործելու է հավասար մրցակցային դաշտում։ Միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում այստեղ։ Ես գիտեմ, որ կան որոշակի կասկածներ, մտավախություններ, տարընթերցումներ՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս ոլորտում մեղմ ասած տհաճ հիշողություններ ունենք, բայց կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով նաեւ, որ ունենք որոշակի ռիսկեր, ինչպես ցանկացած ներդրման պարագայում։ Բայց կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>