Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Մեր զինվորը կարկատած վրանի մեջ է քնում, բայց Կառավարությունը 35 միլիոն հատկացրեց «Վարչապետի գավաթ» կրոսավազքի համար»․ Սոթքի բնակիչ

Արդեն 5 ամիս է, ինչ թշնամին առաջացել և տեղակայվել է Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի սարերում։ Այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ինչի հետևանքով ունեցել ենք զոհեր, վիրավորներ։ Ադրբեջանցի զինվորականները թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը, կրակ են բացել գյուղի տների վրա, գողացել անասուններին, այրել գյուղացիների խոտհարքները։

Գյուղացիները 168.am-ի հետ զրույցներում ասում էին, որ թշնամին մայիսի 12-ից ինժեներական ակտիվ աշխատանքներ է իրականացնում, ավելի ամրանում, այսօր էլ ձմռանն է պատրաստվում։ Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը, որը նաև կամավորագրվել և մայիս-հունիս ամիսներին բարձրանում էր հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելու, ցավով էր նշում, որ ի տարբերություն թշնամու, հայկական կողմը պատշաճ կերպով չի իրականացնում դիրքերի կահավորումը, զինծառայողների համար անգամ տարրական պայմաններ ստեղծված չեն․

«Որ նայում եմ մեր դիրքերին, ինձ մոտ հարց է առաջանում, թե մենք ինչի՞ն ենք պատրաստվում։ Դիմացը ձմեռ է, մենք այս սարերի վրա ինչո՞ւ ճիշտ ձևով չենք պատրաստվում, որ զինվորը ձմեռը կարողանա հանգիստ, տաք պայմաններում մեր սահմանը պահի։ Մեր կողմում էլ կան վագոն-տնակներ, այնպես չէ, որ չկան, բայց համեմատած թշնամու, մենք վատ ենք պատրաստվում։ Իրենք մայիսի 12-ից՝ ինչ եկել են, ինժեներական աշխատանքներ են անում, իրենց պայմանները շատ լավ է։ Իրենք տաքացնելու խնդիր էլ չունեն, որովհետև հետևում Քարվաճառն է՝ իր անտառներով, փայտի խնդիր չունեն, խնդիրը միայն մեր կողմում է։ Մենք ճիշտ աշխատանքը ժամանակին չենք անում, պետք է արդեն ամեն ինչ պատրաստած լինեինք, որովհետև սարի վրա -3, -4 աստիճան ցուրտ է, տեղեր կան, որ ձյունն արդեն նստել է, այսինքն՝ մենք արդեն պետք է լիարժեք ձմեռվան պատրաստ լինեինք, բայց դեռ պատրաստ չենք, բավականին ուշացել ենք, ոնց որ միշտ․․․

Կառավարության նիստերից մեկի ժամանակ 35 միլիոն հատկացրեցին «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի համար, դա մոտավորապես 60 հատ վագոն-տնակ է անում, բայց մենք այսօր ունենք վագոն-տնակի խնդիր, զինվորը քնում է կարկատած վրանի մեջ, ու մենք նման ճոխություն ենք մեզ թույլ տալիս, չի կարող պետական պաշտոնյան դրա մասին չիմանա։ Մինչև ե՞րբ պետք է զինվորը դրա մեջ քնի․․․»։

Սոթքի բնակիչը դժգոհեց իշխանությունների աշխատանքից, ասաց՝ Սոթքում բնակչության մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին չի ընտրել, քանի որ տեսել են, որ նա ի զորու չէ անվտանգային խնդիրներ լուծել, իսկ սահմանին՝ անմիջապես թշնամու կրակոցի տակ ապրող մարդկանց համար առաջնայինը հենց անվտանգ ապրելն է, հետո նոր մնացած հարցերը։

«Այսօր էլ ենք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ նման հարցեր կարգավորելու․․․ Ես միշտ արտագաղթող մարդկանց մեղադրում էի, բայց այսօր չեմ մեղադրում, որ երեխուն վերցնում, գնում են երկրից, որովհետև ասում են՝ ինչ-որ մի բանի վրա ռեսուրս դնեմ, մեկ էլ վաղը գան-ասեն՝ գիտե՞ս ինչ կա, սա քո տունը չի, պետք է գնաս, կամ քո հողը չէ, չպետք է մշակես։ Մարդն ուզում է աշխատի, որ իր ապագան ավելի լավ լինի, բայց պետական պաշտոնյան չի եկել ասել, որ մենք այս բաներն ենք անում, որ դուք անվտանգ ապրեք, դրա համար էլ մարդիկ դժգոհ են, չեն հասկանում՝ մյուս տարվա համար ցանքս անե՞ն, թե՞ չէ․․․ Մեր պատկերացրած ապագան և Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան իրար հետ ընդհանրապես կապ չունեն, անորոշությունը շատ մեծ է․․․»,-ասաց Սևակ Խաչատրյանը։

 
print sharing button
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>