Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս՝ 6 օր ուշացումով, սակայն բոլոր մանրամասներով ներկայացրել հարցադրումներիս պատասխանները
Դիտել նաև
3-ամյա Տիգրանի մարմինը բերել են Ծափաթաղի իրենց տուն
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար
«Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել»․ Տիգրանի հարազատներ
«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են. Աբրահամյան
Մոլդովայի ընտրությունները մտորելու թեմաներ տվեցին և նիկոլենց, և ընդդիմությանը. Մեդիափորձագետ
Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս՝ 6 օր ուշացումով, սակայն բոլոր մանրամասներով ներկայացրել հարցադրումներիս պատասխանները։
Հուսով եմ, որ այս թեմայով այլևս չեմ գրի, իսկ ոստիկանությունը պատշաճ ձևով կիրականացնի օրենքով նախատեսված իր գործառույթները։
Հիշեցնեմ, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության ժամանակ, ինձ էր դիմել Երևանի բնակիչ, ով նշել էր, որ իր նկատմամբ պարբերաբար բռնություն են գործադրում։ Վերոնշյալի վերաբերյալ գրությամբ դիմել էի ոստիկանապետին, ով ժամկետների մեջ չէր պատասխանել գրությանս և թեմային արձագանքեց միայն այն ժամանակ, երբ այդ մասին նաև հրապարակային գրեցի։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից

