Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Գարեգին Բ-ն իր պատգամը փոխանցեց Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպաված միջեկեղեցական աղոթքին

Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց  Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա էին Քույր Եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Նորին Սրբությունն իր պատգամը փոխանցեց ներկաներին։ 

«․․․Փրկիչ մեր Տերը, Վերջին ընթրիքի ժամանակ գիտենալով, որ ժամեր անց պիտի չարչարվեր ու խաչվեր, իր աշակերտներին տվեց հրաժեշտի պատգամը․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան» (Հովհ. 14.27)։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղության պարգևը, որ նա թողեց իր աշակերտներին շուրջ երկու հազար տարիներ առաջ, այսօր մեզ է տրված բաշխելու քսանմեկերորդ դարում ապրող քրիստոնյաներին և բոլոր մարդկանց հատկապես այս օրերին, երբ բռնություններն ու պատերազմները, էթնիկ խտրականությունն ու կրոնական ծայրահեղականությունը և դրանց հիմքի վրա իրագործվող ոճրագործությունները տակավին ավերներ են գործում, և աշխարհը կարիքն ունի խաղաղության ու ապահով կյանքի վերահաստատման»,–նշեց Վեհափառ Հայարապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն այլ է այս աշխարհի խաղաղությունից, որը հաճախ կառուցվում է նաև անարդարության հիմքի վրա՝ ցավ ու վիշտ բերելով մարդկանց և ժողովուրդներին։  Ըստ Հայրապետի խոսքի՝ Փրկչի շնորհած խաղաղությունը Աստծո սիրառատ ներկայությունն է մեր կյանքում։

«․․․Սիրելիներ, միջկրոնական և միջմշակութային համաժողովի ավարտին մեր քննարկումներն ու խորհրդածությունները եզրափակում ենք միասնական աղոթքով Կոլիզեումում, որը դարեր առաջ դարձավ քրիստոնյա նահատակների առ Աստված ապավինության և սիրո վկայության վայր, Քրիստոսի խաղաղության ու մարտիրոսաց զորավոր հավատքի ողջագուրման վկայարան։ Այստեղով՝ խորհրդանշական այս վայրով է ձգվում վաղ քրիստոնեության խաչի ճանապարհը՝ հազարավոր մարտիրոսների ու վկաների արյունով սրբագործված, որն այսօր ամենքիս առաջնորդում է խաղաղության մասին քրիստոնեական ընկալման վերարժևորմանը։ Նահատակության արյամբ պսակված այս վայրում Քրիստոսի մարտիրոսներն ու վկաները չհուսահատվեցին անասելի չարչարանքներից, անձնատուր չեղան խաղաղության մասին այս աշխարհի պատկերացումներին, այլ իրենց արյան հեղումով հաստատուն պահեցին հավատարմությունն առ Աստված, ինչպես հռչակում էր Սուրբ Պողոս առաքյալը. «Ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8.37-39)»։

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին․«․․․Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։ Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»։

Ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Քույր Եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն հայտնեց, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։

«․․․Սիրելիներ, այսօր առաքելահիմն եկեղեցիների ներկայացուցիչներս համախմբվել ենք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ՝ մեր Եկեղեցիների աղոթքներն ու ջանքերը համախմբելու և  ողջ մարդկությանը հանձնառության կոչելու՝ պահելու աշխարհը «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ընթացքի մեջ՝ զերծ ատելությունից, թշնամանքից ու հակամարտություններից։ Կոլիզեումի պատմական այս վայրում քաջության և անվեհերության պատգամն է փոխանցվում ամենքիս՝ առաքյալների ու աշակերտների նման անհողդողդ անցնելու խաղաղության առաջնորդող խաչի և վկայության տերունահաստատ ուղիով։ Այս տեսլականով և միասիրտ աղոթքով հայցենք Տիրոջ օգնականությունը խաղաղ ու արդար աշխարհ կերտելու դժվարին ճանապարհին», - պատգամեց Ամենայն Հայոց Հայրապետը։

Արարողության ընթացքում հնչեցին եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։ Ավարտին Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե  լռությամբ հարգեցին բոլոր պատերազմների զոհերի հիշատակը, ապա երեխաները փոխանցեցին մասնակիցներին խաղաղության ուղերձը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>