«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին

Ում է պատկանում Շուշին

«Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր այն թեզը, որ Շուշին հայերին պետք չէր, քանզի եթե պետք լիներ, նրանք այնտեղ անցած տասնամյակների ընթացքում համարժեք ներդրումներ կանեին։

Ես վաղուց արդեն չեմ անդրադառնում Նիկոլ Փաշինյանի մտքի տարաբնույթ փայլատակումներին, քանի որ դրանք, ըստ էության, պարտված ղեկավարի մանիպուլյատիվ ինքնարդարացումներն են, և ժամանակի ընթացքում բոլորն էլ ի դերև են գալու։ Սակայն ես կուզեի օգտվել այս առիթից, և խոսել Շուշիի, նրա իրական դերի, և մեր հասարակության կողմից այդ դերի ընկալման մասին։
 
Ով գեթ մեկ անգամ եղել է Շուշիում, գիտի, որ դա հասարակ քաղաք չի, որի արժեքը կարելի է չափել այնտեղ կատարած շինարարության ծավալով (թեև այդ ծավալները իրականում փոքր չէին)։ Շուշին բնական, աստվածակերտ ամրոց է, որը փաստացի վերահսկում է Արցախի զգալի մասը, և որի նկատմամբ վերահսկողությունը ողջ Արցախին տիրելու բանալին է։ Շուշին նաև Հարավային Կովկասի "Երուսաղեմն" է՝ քաղաք, որը առանցքային նշանակություն է ունեցել թե հայ, և թե մահմեդական բնակչության մշակույթում, և նրանց պատմական հիշողության մեջ կարևորագույն տեղ ունի։ Շուշին քանիցս ձեռքից ձեռք է անցել, և նրա ամեն քարը շախախված է արյամբ՝ թե մեր, և թե մեր թշնամիների։
 
Շուշիի նկատմամբ վերահսկողությունը, իրապես, Հարավային Կովկասում գերակայության բանալին է։ Քանի մենք էին տիրապետում Շուշիին, մերն էր ողջ Արցախը, Արաքս գետի հովիտը, Իրանի հետ սահմանը, անվտանգ էր Սյունիքը, և մենք էին գերակա ռազմաքաղաքական ուժը այս տարածաշրջանում։ Թշնամուն Շուշին հանձնելուց հետո, մենք դերերով փոխվել ենք՝ հիմա իրենք են գերակա, մենք՝ խեղճացած ու վտանգված, հայացքներս Ռուսաստանին ու Իրանին ուղղած, որ չկորցնենք նաև Սյունիքը։ Ուստի Շուշիի նկատմամբ վերահսկողությունը մեր ինքնիշխանության, մեր անվտանգության, մեր ազգային լինելիության առանցքային չափորոշիչն է՝ կառողջանանք, կուժեղանանք և կհզորանանք մենք՝ հետ կվերադարձնենք Շուշին, նորից անվտանգ կդարձնենք մեր արևելյան սահմանները, կերաշխավորենք մեր պետության ինքնիշխանությունը և զարգացումը։
 
Կշարունակենք իրար միս կրծել, գործ անելու փոխարեն մեղավորներ փնտրել, թուրքերին "դրական ազդակներ" ուղարկել՝ Շուշիի ետևից կկորցնենք Ստեփանակերտը, Գորիսն ու Կապանը, և դրա հետ էլ՝ Աստծո կողմից մեզ պարգևած հայրենիքում արժանապատիվ ապրելու հեռանկարն առհավետ։
Շուշին երկնային արծիվների բերդ է, անմատչելի իր բնական ամրությամբ, և իրական տիրոջ ձեռքում՝ անառիկ ամրոց։ Թե անցյալում, թե այսօր, և թե ապագայում, Շուշին պատկանելու է նրան, ով գերազանցում է դիմացինին իր ոգու ամրությամբ, իր մտքի սրությամբ, իր սրտի մաքրությամբ, ով արի է և անդավաճան։ 29 տարի առաջ, մեր հերոսների սերունդը իր ոգով, մտքով և սրտով գերազանցեց թշնամուն և ազատագրեց Շուշին, փառքով պսակելով իր ճակատը, և մեզ թողնելով անգին ժառանգություն։
 
Եթե այսօր Շուշին անցել է թշնամուն, մենք պատճառները հենց մեր մեջ պետք է որոնենք՝ յուրաքանչյուրս մեր ոգու, մտքի, և սրտի թուլության, և յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք՝ ինչը մենք պետք է փոխենք մեր կյանքում, մեր վարքում, մեր մտածելակերպում ու գործելակերպում, որպեսզի նորից դառնանք ուժեղ՝ անհատապես, և հզոր՝ որպես երկիր և հասարակություն, և նորից արժանի դառնանք տիրելու Շուշիին։ Մինչ այդ, Աստծո ամեն օր, փորձենք գեթ մի բանով դառնալ ավելի առողջ, ավելի դիմացկուն, ավելի ազնիվ, ավելի աշխատասեր, ավելի հեռատես, ավելի խոհեմ՝ միասին ճանապարհ բացելով դեպի մեր երազած Շուշին»:
 
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>