Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գազանջատումներ կլինեն
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին, ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ գյուղերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

