Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Անհնար է, որ Դավիթ Տոնոյանն առանց Փաշինյանի իմացության կոռուպցիոն գործարքներ կատարեր

Հայաստանում վաղուց իրավական որեւէ գործընթաց գոյություն չունի. այսպես կոչված իրավապահ մարմիններն աշխատում են ոչ թե օրենքով, այլ վարչապետի ցուցումով: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների դեմ քրեական գործի հարուցումն ու կալանավորումը:

«2018 թ-ից հետո սա համատարած երեւույթ է, չեմ ասում՝ դրանից առաջ իրավիճակը բարվոք էր, բայց եթե այն ժամանակ հանցագործությունների դեպքում իրավապահ մարմինները, հավանաբար, համաձայնություն էին ստանում ՀՀ նախագահից քրեական գործ հարուցել-չհարուցելու համար, ապա 2018 թ-ից հետո ոչ միայն դա է կատարվում, այլ նաեւ վարչապետի համար անընդունելի մարդկանց դեմ քրեական գործեր հարուցվում են նրա անմիջական ցուցումով ՝ ուղղակի կանչում է իրավապահ մարմինների ղեկավարներին եւ ուղիղ հրահանգում՝ սրա կամ նրա դեմ քրեական գործ հարուցել, թե ինչպես կգտնեն նման հիմքեր՝ դա նրան չի հետարքրքում»,-նշեց Իշխանյանը:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ Դավիթ Տոնոյանի եւ այլոց դեմ քրեական գործ հարուցվել է վարչապետի ցուցումով՝ քաղաքական հերթական հրահանգն է համարում:

«1998թ-ից սկսած որեւէ նախարարություն, այն էլ՝ պաշտպանության ոլորտում, նման գործարքներ, համոզված են, չեն իրականացրել առանց իրենց ղեկավարի իմացության ու համաձայնության: Դավիթ Տոնոյանը, լինելով պաշտպանության նախարար, եթե կոռուպցիոն գործարքներ է կատարել, անհնար է, որ դրա մասին տեղյակ չլիներ վարչապետը: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ գործարքներում որպես միջնորդ ներգրավված է եղել Պատրոն Դավիթը, որը Փաշինյանի եւ Տոնոյանի հետ լուսանկարներ ունի, ապա բացառում եմ, որ վարչապետի համաձայնությունը չունենային նման քայլի գնալիս»,-նկատեց Իշխանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ Տոնոյանի եւ քրեական գործով անցնող այն անձանց մեղադրանքներ առաջադրելու եւ կալանավորելու նպատակը պարտության մեջ մեղավորներ փնտրելն է:

«Որովհետև, ըստ իշխանության, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար կոչելյալ վարչապետը որեւէ մեղք չունի, ամբողջ պատասխանատվությունը զինվորականների ուսերին է: Պարտության պատճառների, հանգամանքների հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնացել, պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, եւ դա անգամ այս կալանավորումներից հետո չի հանդարտվի: Իմ համոզմամբ՝ վարչապետը փորձում է հերթական մեղավորներին գտնել, բայց հարցականները վերանալու, եւ սա չի օգնի:

Անկեղծորեն ասեմ, ինքս ռազմական գործից հեռավոր պատկերացում ունեմ և ինձ երբեք այդ ոլորտի մասնագետ չեմ համարել։ Սակայն ինձ այլ հարց է հետաքրքրում։ Համոզված եմ, որ ցանկացած լուրջ պետություն իր սպառազինությունը զարգացնում և համալրում է իր սեփական ռազմարդյունաբերությամբ, ինչպես նաև այլ պետություններից որակյալ, ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելով։ Տարբեր, կասկածելի զենքի առևտրով զբաղվող bարոնների ծառայություններից օգտվում են, կամ , ինչպես ասում են «Ճ» կարգի երկրները, կամ տարբեր տիպի ազատագրական, պարտիզանական, ահաբեկչական խմբավորումները։ Միջնորդավորված զենքի ձեռքբերումը, բացի ոչ պետական մոտեցումից, հաստատ նաև խոշոր կոռուպցիոն գործարքներ են: Եթե կոռուպցիոն գործարքներ են եղել Դավիթ Գալստյանի և ՀՀ ՊՆ-ի միջև, կարելի է փաստել, որ առանց վարչապետի գիտության նման գործարքներ անհնար է, որ կատարվեին»,-նշեց Իշխանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>