«Ցանկանում ենք Եվրոպա Լեռնային Ղարաբաղում». ՀԲԸՄ-ի խնդրագիր է նախաձեռնել
«Change.org» կայքում «Ցանկանում ենք Եվրոպա Լեռնային Ղարաբաղում» (We want Europe in Nagorno Karabakh) անվանումով խնդրագիր է տեղադրվել: Օնլայն դիմումի հեղինակները ԵՄ առաջնորդներին կոչ են անում աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը կենսական պայմանների բարելավման հարցում:
Խնդրագրի տեքստում նշվում է, որ Ադրբեջանի կողմից տարվող Արցախի մեկուսացման քաղաքականության հետևանքով ԵՄ ոչ մի պաշտոնատար անձ 20 տարվա ընթացքում չի այցելել Արցախ:
«ԵՄ-ն այդպես էլ չաջակցեց Ղարաբաղի բնակիչներին, չնայած «Ներգրավում առանց ճանաչման» քաղաքականության շրջանակներում միությունն աջակցություն է ցուցաբերում այնպիսի չճանաչված պետություններին, ինչպիսին Աբխազիան է, Մերձդնեստրը և Հյուսիսային Կիպրոսը», - ասվում է տեքստում:
Խնդրագրի նախաձեռնողը Համահայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպական գրասենյակն է (AGBU): Խնդրագիրն արդեն մի քանի հարյուր մարդ է ստորագրել այդ թվում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Ջիլ Էվանսը և այլոք:
Zham.am

