Սիրուն ա սիրուն չի, էս ա (տեսանյութ)
Երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը «ջրի երես» հանեցին մայրաքաղաքում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես այն, որ Երևանի շրահեռացման համակարգը չի գործում, և դրա հետևանքով մի շարք կարևոր և կենտրոնական փողոցներ հայտնվել էին ջրի տակ:
Երեկ երեկոյան և այսօր ֆեյսբուքահայությունն ակտիվ քննարկում է քաղաքապետարանի բացթողումը:
Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:
«ԳոՅնա անձրևը Տարոնի երդմնակալության օրը չգար», - կատակում է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Գրիգորյանը:
«Սիրուն ա սիրուն չի էս ա», - գրել է ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Գրիգորյանը և այս տեսանյութը տեղադրել:
Zham.am

