Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի»
Դիտել նաև
«Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում
Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
Նոր փոսեր՝ Եռաբլուրում․ ո՞վ է մեղավոր սահմանին սադրանքի համար. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)
Այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է բտարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։
Ոստիկանության լրատվական ծառայությունը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ Զարուհի Փոստանջյանին փաստացի առևանգել են Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից»:

