Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները. ՊՆ
Դիտել նաև
«Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը
Կապանում տեղադրվել է նոր արագաչափ սարք
Բագրատ սրբազանի հանդիպումը Գորիսում (տեսանյութ)
Ցանկացած պահի առավոտյան մեզ ասելու են՝ փակ է այլևս Կապանի մուտքը․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից, բացազատվել են դաշտային պայմաններում և ՀՕՊ միջոցներն ու տեխնիկան բերել մարտական վիճակի։
Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։
ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները»։

