Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով

44-օրյա ողբերգական պատերազմի հանգամանքների բացահայտումը հայաստանյան հանրության գլխավոր պահանջն է:

Թեև ՀՀ իշխանությունները նշում են, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, քիչ հավանական է, որ հանրությունը ստանա իր բոլոր հարցերի պատասխանները, հատկապես, երբ իշխանություններն այս թեմայի շրջանակում արդեն մի շարք կարևոր ուղղություններով հակասական մեկնաբանություններ են տվել և զբաղված են այս պատերազմի արդյունքների հարցում իրենց մեղավորության, պատասխանատվության կրճատմամբ և ընդհանրապես բացառմամբ: Թեև պատերազմի օրերին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց ոչ անսպասելի, գիտեին և սպասում էին, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին, նախօրեին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ:

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ 2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Երբ քննիչ հանձնաժողովը կձևավորվի և հետախուզության զեկույցներին հասանելիության կունենա, կտեսնեք, որ այնտեղ պարբերաբար այդ գնահատականը կա, որ հավանականություն կա պատերազմի: Այսինքն, այդտեղ գաղտնիք այդ առումով չկա: Այո, տեղը և ժամը չենք իմացել»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիր կար հնարավոր պատերազմի մասշտաբների հետ կապված: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նման մասշտաբային պատերազմը, որի առաջին իսկ ժամերի ընթացքում, ըստ տարբեր տվյալների, հայկական կողմը կորցրել է հրետանու, հակաօդային ուժերի զգալի մասը, իշխանության, պետական կառույցների համար սկսվել է անսպասելի: Բացի այս, համացանցը ողողված է տարբեր հարցազրույցներով, կանխատեսումներով, տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ էր նախապատրաստում, ինչը զարմանալիորեն անսպասելի էր իշխանությունների՝ ՊՆ-ի, Արցախի ՊԲ-ի և այլ պատկան կառույցների համար, ինչն աղետալի հանգամանք է: Այնուամենայնիվ ուշագրավ է նաև այն, թե ինչ կարծիք ունեն այս հակամարտությամբ զբաղվող օտարերկրյա վերլուծաբանները ՀՀ իշխանությունների պնդումների մասին, թե տեղյակ չեն եղել Ադրբեջանի հարձակման մասին: 168.am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ասաց, որ շատ փաստեր կան, օրինակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսները Հայաստանին տրամադրել են առանց հրթիռների կործանիչներ:

«Դա կա՛մ դավաճանություն է նրանց կողմից, ովքեր այդ ինքնաթիռներն առանց հրթիռների գնել են, կա՛մ մասնագիտական անպիտանություն: Ինչո՞ւ են այդ դեպքում գնում առանց հրթիռի ինքնաթիռ, թռչուններին քշելու համա՞ր: Այսինքն՝ ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր գնել զենք՝ առանց համապատասխան զինամթերքի: Նման օրինակներ շատ երկար կարելի է թվարկել: Այս ամենից ես եզրակացություն եմ անում, որ Փաշինյանը չի պատրաստվել պատերազմի, քանի որ, նույնիսկ ամենապարզ ողջամտությունից ելնելով, ունենալով Ղարաբաղյան խնդիր, ամեն օր պետք է պատրաստվել պատերազմի: Նրա հռետորաբանությունում նախորդ իշխանությունների դեմ շատ էին խոսքերն այն մասին, որ հին իշխանությունները չէին պատրաստվել պատերազմի այնպես, ինչպես հարկն է: Նրա իսկ հայտարարությունից ստացվում է, որ նա ևս չի պատրաստվել պատերազմի: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ հռոտորաբանությունը: Ես չեմ խոսի այն բազմաթիվ ապացույցների մասին, որ Հադրութը, Շուշին, այլ վայրերը պատերազմի ընթացքում չեն պաշտպանվել անհրաժեշտ մակարդակով:

Ես չեմ խոսի այն մասին, որ կամավորներին պահում էին ՀՀ տարածքում և թույլ չէին տալիս ռազմաճակատ մեկնել 3 և ավելի օրեր: Ես չեմ խոսի այն մասին, որ Հայաստանը չի օգտագործել վերջին պատերազմի ընթացքում իր բոլոր ուժերը, որոնք կարող էր օգտագործել: Չեմ ասի, որ մեծաթիվ կարևորագույն տնտեսական օբյեկտներ Ղարաբաղի տարածքում հանձնվել են հակառակորդին և շարքից դուրս չեն բերվել, որը լուրջ կասկածներ է հարուցում կապիտուլյացիայի «մաքրության» հարցում: Այս ամենը հայկական ինքնավերլուծության առարկա պետք է լինի»,- ասաց նա: Կոլերովը նշեց, որ կարելի է 200 տարի քննարկել, ինչպես Տիգրան Մեծին և Ծովից ծով Հայաստանը, սակայն ինքնավերլուծություն է հարկավոր: «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման ուսումնասիրություն, նման տրիբունալ չի բացվել, չի սկսվել այն պատճառով, որովհետև այն շոշափում է ներկայիս իշխանության շահերը: Եվ ես կարծում եմ, որ ցանկացած այլ իշխանություն անպայմանորեն հետաքննելու է սա»,- ընդգծեց Կոլերովը: «Ռեգնում»-ի խմբագիրն ասաց, որ ռազմական հարցերով մասնագետ չէ, ուստի կարող է կիսել իր մտահոգությունները:

«Իմ անհանգստությունը հետևյալ կերպ է հնչում՝ վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է: Ահա թե ինչ եմ ես մտածում»,- ասաց Կոլերովը: Սակայն Կոլերովը չի կարծում, որ այս հարցում միմիայն իշխանություններին է պետք մեղադրել: «Դասալիքների տարբեր տվյալներ են բերվում, մեկն ասում է՝ 10.000, մյուսը՝ 5000, բայց սրանք ահռելի թվեր են, կան վկայություններ, որ եղել են Ղարաբաղից փախստականներ, եղել են շատ երիտասարդ տղամարդիկ նրանց շարքում, որոնք չպետք է լինեին փախստական, մենք նախկինում խոսել ենք, և ես Ձեզ ասել եմ իմ կարծիքն այն տեսանյութի մասին, որում հայ զինվորականները հանձնվում են ադրբեջանցի զինվորականներին, և այդ տեսանյութում աչք է ծակում այն, որ նրանք միայն ավտոմատ ունեին, ինչպե՞ս կարելի է նորմալ պատերազմել, եթե դու միայն ավտոմատ ունես: Այս ողբերգությունը, Հայաստանի պարտությունը Ղարաբաղում կրում է մեծ պատմական իմաստ, ես կարծում եմ, որ այս պարտությունն ընդհանուր առմամբ քաղաքական դասի պարտություն է: Դուք գիտեք՝ ես շատ եմ սիրում Ղարաբաղը, դա ինձ համար եղել է վերջին ժամանակների հայության ամենամեծ ձեռքբերումը, ուստի ծանր եմ տանում այս պարտությունը, հայությունը, մենք պետք է մտածենք, թե ինչու պարտվեցինք: Իսկ ի՞նչ ենք մենք լսում՝ ռուսներն են մեղավոր, սերժերն են մեղավոր, ռուսները չօգնեցին, ռուսները պայմանավորվել են․․․»,- ասաց Կոլերովը: Ամփոփելով իր խոսքը, որը ՀՀ իշխանությունների մասին էր, նա շեշտեց, որ դավադրությանը չի հավատում: .«Մարդկային հիմարությունն ավելի սարսափելի բան է, քան ցանկացած դավադրություն, քանի որ դավադրությունը կանխատեսելի է, դավադրությունն ունի վատ իրականացնողներ, տրամաբանություն, իսկ հիմարությունը բացարձակ անկանխատեսելի է»,- ասաց Կոլերովը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>