Ադրբեջանական կողմը մեկ օրում երկու անգամ գնդակոծել է Տավուշի սահմանամերձ գյուղերը
ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը մի շարք լրատվամիջոցներին հաղորդել է, որ երեկ երեկոյան հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Նշվում է կրակի տակ հայտնված որոշ գյուղեր ոչ մեծ, բայց վնասներ են կրել:
«Գյուղի վրա սկսեցին կրակել երեկոյան ժամը 9-ից: Ընդհատումներով, բայց մոտ 2 ժամ տևեց գնդակոծումը: Կրակում էին և՛ միջդիրքային, և՛ գյուղի ուղղությամբ», - ասաց Նարեկ Սահակյանը, հավելելով, որ կրակոցները դիպել են նաև բնակելի տներին:
Zham.am

