Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Ռուսաստանը չի ծրագրում հինգ տարի հետո դուրս բերել խաղաղապահներին ԼՂ-ից. Վլադիմիր Եվսեև

Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Լեռնային Ղարաբաղից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ծրագրում 5 տարվա ժամկետը լրանալուց հետո դուրս բերել խաղաղապահներին (Լեռնային Ղարաբաղից): Բայց ամեն ինչ, իհարկե, կախված կլինի ընթացիկ իրավիճակից: Ադրբեջանն, անշուշտ, կփորձի ինչ-որ կերպ դուրս մղել ռուս խաղաղապահներին, բայց չեմ կարծում, թե նա կհաջողի»,-ասաց ռուսաստանցի փորձագետը:

Այս համատեքստում Եվսեևը նկատեց, որ պատերազմից գրեթե մեկ տարի անց Ադրբեջանն, ըստ էության, չի յուրացրել իր կողմից օկուպացված տարածքները:

«Ես այդքան էլ չեմ տեսնում՝ ինչպես է Ադրբեջանը յուրացնում Ղարաբաղը: Դա տեսանելի չէ: Ռազմական որոշ յուրացում կա, բայց տարածքների բնակեցում չի նկատվում: Ստացվում է, որ այն 7000 ադրբեջանցիները, որ կորցրել է Ադրբեջանը պատերազմում, անիմաստ են զոհվել: Ստացվում է՝ գրավել են տարածքներ, որտեղ ոչ ոք չի ապրում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այդքան զոհեր տալը: Ի՞նչ են անում Լեռնային Ղարաբաղում, օրինակ, արաբները: Ինչո՞ւ նրանք այնտեղ հայտնվեցին: Հարցերը շատ են: Ուստի կարծում եմ, որ առայժմ վաղ է խոսել այն մասին՝ ինչ կլինի 4 տարի անց: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել խաղաղապահներին: Դա իմ անձնական տեսակետն է»,-մեկնաբանեց Վլադիմիր Եվսեևը:

Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել է, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը: Գեներալի խոսքով՝ խաղաղապահների գնահատականը տալիս է Արցախի խաղաղ բնակչությունը:

Ռուստամ Մուրադովին հրամանատարի պաշտոնում ռոտացիայի սկզբունքով կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը: Սեպտեմբերի 9-ին ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին Երևանում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>