«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին

Բևեռի ծրագիրը. Բայդենը մի զանգով կփրկի Հայաստանը

Բևեռի ծրագիրը. Բայդենը մի զանգով կփրկի Հայաստանը

ՆԱՏՕ֊ն, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանում Ազգային ժողովրդավարական Բևեռը նույն ծրագիրն են իրականցնում՝ հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից։ Բևեռը ակնհայտորեն ծառայում է ՆԱՏՕ֊ի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։

Բևեռի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը հայտարարում է. «Ռուսաստանի գործոնը պետք է դուրս գա Հայաստանից՝ ցանկացած տեսքով ու ցանկացած ձևաչափով»:

Դեռ ՆԱՏՕ֊ն թողնենք. նայենք տարածաշրջանին՝ Արցախի հարցը վերցնենք, Ալիևին ի՞նչն է խանգարում Արցախը հիմնովին բնաջնջել. ռուսական խաղաղապահները։ Ուրեմն, կուզի՞ Ալիևը խաղաղապահներին հեռացնել։ Իհարկե, սա նրա առաջնային խնդիրն է։ Հարավային Կովկասում Ալիևից բացի էլ ո՞վ է ուզում նրանց հեռացնել։ Բևեռը ու տարատեսակ այլ հակառուսական կուսակցություններ՝ եվրոպական, ինքնիշխան և այլն։ Եթե Ալիևն ու Բևեռը նույն ծրագիրը ունեն, ուրեմն, դաշնակիցներ են։ Նույնն էլ Թուրքիան. ո՞ր երկիրն է տարածաշրջանում ամենաշահարգրգռվածը, որ ռուսական սահմանապահներն ու ռազմաբազան հանվեն Հայաստանից, պարզ բան՝ Թուրքիան։ Իսկ Հայաստանո՞ւմ՝ Բևեռը, նրա ծրագիրն է հանել ռուսական ռազմական բազները։ Եթե Թուրքիան ու Բևեռը նույն նպատակն ունեն, ուրեմն, դաշնակիցներ են։

Այսուհանդերձ, Բևեռը հանդես գալով որպես ազգային ուժ, պետք է գոնե արտաքուստ ցույց տա, որ նա միայն ՆԱՏՕ֊ի պլանների մասը չի, անհանգստացած է Հայաստանի անվտանգությամբ, և բացատրի թե ռուսական ռազմաբազաներն հանելուց հետո ինչպե՞ս է պատկերացնում պաշտպանել Հայաստանի սահմանները։ Չէ՞ որ Թուրքիան էլ Ադրբեջանն էլ հենց դրան են սպասում՝ ռուսական բանակը հանվի, որ ներխուժեն Հայաստան և Երևանում կամ Սևանում թուրք ու ադրբեջանցի զինվորները ողջագուրվեն։  

Բևեռը պատասխանում է. «Ամերիկան ու Ֆրանսիան պատրաստ են մեր սահմանները պաշտպանել»(Վահագն Ավագյան)։

ՆԱՏՕ֊ական Թուրքիան ներխուժելու է Հայաստան, և ԱՄՆ֊ն զո՞րք է ուղարկելու որ իր դաշնակցին կանգնեցնի։

Բևեռի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ասում է. 

«Պարտադիր չի, որ ամերիկացի զինվորները գան, մեր սահմանները պահեն։ Դա հնարվոր է Ամերիկան անի մեկ զանգով, ինչպես որ Ուկրաինայում եղավ ամիսներ առաջ, 30 հազարանոց բանակը Ռուսաստանը պատրաստվում էր մտցնել Ուկրաինա, մի զանգով չմտցրին»։ 

«3- րդ մուտք» ալիքի լրագրողը զարմացած հարցնում է՝ ֊

֊Ո՞ւմ զանգի՞ց է կախված։   

֊Վաշինգտոնից զանգում են, ֊ասում է Սեֆիլյանը։

֊Ո՞ւմ։

֊Պարզ է ում, ով ուզում է ագրեսիա իրականացնել։

Դե պատկերացրեք՝ ռուսական ռազմաբազները հանվում են, Էրդողանը ու Ալիևը իրենց զորքերին հրամայում են ներխուժել Հայաստան, Բայդենը իմանում է, հեռախոսը առնում է ձեռքը, զանգում էրդողանին, ասում չհամաձրակվես մտնել Հայաստան, էրդողնն էլ ամոթից կարմրում, եղավ պարոն Բայդեն, կներեք, հետ է կանչում զորքը, հետո Բայդենը զանգում է Ալիևին՝ դու քանի գլուխ ունես, որ Հայաստան ես մտնում, Ալիևն էլ ամոթխած զորքը հետ է կանչում։

Ընդամենը 2 տարի առաջ էր, 2019֊ի հոկտեմբերին Թուրքիան ներխուժեց Սիրիա, ԱՄՆ֊ի դաշնակից քրդերի բնակավայրերը, ԱՄՆ֊ն ոչինչ չարեց։ Նախագահ Թրամփը կարծես զանգեց Էրդողանին, բայց կարծես Էրդողանը Թրամփին ասեց, որ մի կողմ քաշվի, քանի որ հետո նախագահ Թրամփը քրդերին չպաշտպանելը, դավաճանելը բացատրեց նրանով, որ քրդերն էլ 2֊րդ համաշխարհային պատերազմում էլ իրենց չաջակցեցին, երբ ամերիկյան զինվորները ափ իջան Նորմանդիայում։ Կրակի բերան գցված մի ամբողջ ժողովրդի է ծաղրում. քարտեզին նայեք՝ Նորմանդիան որտեղ է՝ Ֆրանսիայի հյուսիսում, քրդերը որտեղ են՝ Սիրիայի հյուսիսում, հազարավոր կիլոմտերեր այն կողմ, խեղճ քրդերը պիտի էշները հեծնեին, գային Նորմանդիա, ԱՄՆ֊ի զինվորներին օգնեին։ Չեն արել,հիմա պատժվում են։

ԱՄՆ֊ն քրդերին, իրենց դաշնակցին միայնակ թողեց Թուրքիայի դիմաց, Հայաստանը ոչ դաշնակից է ոչ էլ նրան խոստում է տվել պաշտպանելու, ինչո՞ւ պիտի կանխի Թուրքիայի ներխուժումը։ Էլ չասած, որ հենց ռուսական բազաները հանվեն Հայաստանից ու Արցախից, Արցախն էլ Ադրբեջանը իրենով անի, Ադրբեջանը իր եղբայրական երկրի հրավերով կդառնա առնվազն ՆԱՏՕ֊ի դաշնակիցը, եթե ոչ անդամը։ ԱՄՆ֊ին էլ դա է պետք, ՆԱՏՕ֊ի օղակը սեղմել Ռուաստանի հենց սահմանին։    

Գուցե հայերը Նորմանդիայում ԱՄՆ֊ի բանակին աջակցե՞լ են։ Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը կարող է մի աշխատություն գրել ցույց տալու համար, որ Նորմանդիայում հայ գաղթականները լավաշով բրդուճ են բաժանել ամերիկացի զինվորներին, որը բավարար հիմք է տալիս, որ թուրքական ներխուժման դեպքում ԱՄՆ֊ի նախագահը կզանգի թուրք ղեկավարներին։

Փորձիր կասկած հայտնել՝ իսկ եթե Բայդենը չզանգի, կամ էլ զանգի, բայց Էրդողանը ասի՝ փոխանակ օգնեք, որ մենք PKK֊ի դեմ հակատռորիստական գործողություն անենք, քիթներդ խոթում եք մեր անվտանգության գործերի մեջ, և ԱՄՆ֊ի նախագահի զանգի վրա հույս դրած հայ ժողովրդը անպաշտպան մնալով, բնաջնջվի՞, Բևեռը ոհմակով կհարձակվի վրադ քեզ անվանելով կգբչնիկ, Կրեմլի կամակատար։ 

Բևեռը, որի կազմում բազմաթիվ մտավորականներ կան՝ դոկտորներ ու թեկնածուներ, քաղաքագետներ ու զինվորականներ պատասխանատվության զգացումից լրիվ զո՞ւրկ է, որ Հայաստանի ու Արցախի 3 միլիոն բնակչության անվտանգությունը հանձնում է ԱՄՆ֊ն նախագահի չեղած հեռախոսազանգին։  

Պատասխանատվության հարց չկա, Բևեռը պատասխանատու է ԱՄՆ֊ի առաջ, Բևեռը չի էլ թաքցնում որ ԱՄՆ֊ի շահերին է ծառայում, Սեֆիլյանը Բևեռը հռչակում է հակակրմլյան ուժ, ասում է «որոշված է Ռուսասանի ապագան, մասնատվելով կայսրությունից վերածվելու է կոմպակտ ինչ որ հանրապետության»։

Սեֆիլյանը ասում է, որ 30 տարի առաջ Սովետի փլուզումից հետո Արևմուտքը աշխատում էր հնարավորինս թուլացնել Մոսկվայի ազդեցությունը Արևելյան Եվրոպայի վրա, ապա այդ ազդեցությունը թուլացնել Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի վրա, «նոր զարագացումներ են լինելու ռուսական ազդեցությունը թուլացնելու, այսինքն մեր հերթը մոտենում է»։

Հերթը Հայաստանինն է «դեպի Արևմուտք» այն աղետալի ճանապարհով, որով անցան Վրաստանն ու Ուկրաինան։

Հայաստանի կորուստներն արդեն ավելի սոսկալի են. Նախ գունավոր հեղափոխության առաջին փուլն ավարտված է, 2018֊ին հակառուսական ուժերը եկան իշխանության, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով պատերազմի դուռ բացեցին, որի արդյունքում ավերվեց Արցախի պետականությունը, Հադրութն ու Շուշին թշնամուն հանձնվեցին, հազարավոր երիտասարդներ զոհվեցին։ Արևմուտքը որպես հաջողություն գրանցեց այն որ ՆԱՏՕ֊ի զորքը ներխուժեց Հարավային Կովկաս։ Սակայն ռուսական ռազմական բազաները ոչ միայն չհանվեցին այլև Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։  

Նախապատրաստվում է գունավոր հեղափոխության երկրորդ փուլը, որն իրականցնելու հայտ է ներկայացնում Բևեռը։

Լրագրողը հարցնում է Վրաստանն ու Ուկրաինան դեպի Արևմուտք քայլեր արեցին, ի՞նչ շահեցին։

Սեֆիլյանը պատասխանում է. «Նախ արժանապատիվ կեցվածք»։ Երկիր կորցնես ու հազարավոր զոհեր տաս, անունը դնես արժանապատիվ կեցվա՞ծք։  

Բայց քանի որ քիչ մարդու կհամոզես, որ անհրաժեշտ է երկիր կորցնելու գնով արժանապատիվ կեցվածք ձեռք բերելը, Սեֆիլյանը Վրաստանի ակնհայտ կորուստները քողարկում է. «Շատերը ասում են Ռուսաստանի հետ բախման պատճառով Վրաստանը կորուստներ ունեցավ, բայց այդ կորուստները տեղի են ունեցել մինչ Սաակաշվիլիի իշխանությունը, 92-23 թվականներին, և Աբխազիայի և Հարավային Օսիայի օտարումը տեղի է ունեցել 90կանների սկզբին, տակավին Սաակաշվիլի չկար, արևմտյան կողմնորոշում չկար, ավելին արևմտյան կողմնորոշումից հետո ոչ միայն տարածքներ չեն կորցրել նրանք, այլև տարածքներ են վերադարձրել ՝ Աջարիան։ Պրոարևմուտք թիֆլիսյան իշխանությանը հաջողվեց Աջարիան ինտեգրել Վրաստանին»։

Ոչ, 2008թվի պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց իր տիրապետության տակ գտնվող գրեթե 90տոկս վրացի բնակչություն ունեցող Ախալգորիի շրրջանը, որը միացվեց Օսիային և վերականգվեց նրա նախկին՝ Լենինգորի անվանումը, կորցրեց Կոդորիի կիրճը, որ վերամիավորվեց Աբխազիային։ Իսկ Աջարիան էլ, Աբաշիձեի գլխավորությամբ երբեք չէր ասել թե Վիաստանի կազմից դուրս է գալիս, հակառակը, Աբաշիձեն միշտ հանդես էր գալիս միացյալ Վիաստանի գաղափարով, ուղղակի իրեն երևակայելով տեղական իշխան, չէր ենթարկվում կենտրոնական իշխանությանը։

Այն, որ Բևեռը հայկական շահերի դեմ է աշխատում և ծառայում է մոնոպոլ կապիտալիզմին՝ ի դեմս ԱՄՆ-ի, ցույց է տալիս նաև նրա խորհրդանիշը՝ Հայկի արձանը, որի նետը խոցում է Սովետական Միության դրոշի այն հատվածը, որտեղ աշխատավորության խորհրդանիշ մուրճն ու մանգաղն է, այսինքն, Բևեռի նպատակն է՝ Հայաստանը մասնակից դարձնել Ռուսաստանը ճզմելու ՆԱՏՕ-ի ծրագրին։ Բայց Հայկի արձանն էլ Սովետական միության ժամանակ է կառուցվել, ուրեմն, արժեր խորհդանիշը փոխել, Հայկի տեղ դնել քեռի Սեմին՝ ձեռքին հեռախոս։

Աղետը, որ կգա Հայաստանի գլխին ռուսական ռազմաբազաները հանելու արդյունքում, այնպես ահավոր կլինի, որ կխամրեցնի 2020-ի աղետի հետևանքները։

Շատ հավանական է որ Արևմուտքը իր նպատակին հասնի, ինչպես հետևողկան աշխատանքի արդյունքում հասավ Վրաստանում ու Ուկրաինայում։ Եթե Ուկրաինայում, որի համարյա կեսը ռուսալեզու է, կարողացավ հակառուսական դավադրություն իրականացնի, Հայաստանում ինչո՞ւ պիտի հաջողության չհասնի, լիքը փողի կարոտ մարդ։ 

ՆԱՏՕ-ն հարավում իր ծրագիրը կավարտի՝ Հարավային Կովկասից ռուսական ռազմական ներկայությունը կքշվի, ՆԱՏՕ-ի բանակը, ի դեմս Թուրքիայի, կմոտենա Ռուսաստանի սահմանին։ Ռուսաստանն էլ, որ ամեն ինչ անում է Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար, ու չի ցանկանում հարավում էլ պրոբլեմներ ունենալ, հետ քաշվելով ու իր սահմանները ամրացնելով՝ շատ բան չի կորցնի։ Արդյունքում՝ Հայաստանը կբնաջնջվի՞. ՆԱՏՕ-ին դա բնավ չի հուզում։ Ու ողբերգականը նաև այն է, որ երկիրը բնաջնջելու այս ամբողջ ծրագիրը կարվի հայերի ձեռքերով։

Վահան Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>